Վթար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. մեքենան կողաշրջվել է ու այրվել

Մայիսի 7-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` 1-ին կամրջին, ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Գյումրի հատվածի 3-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի 35 AG 065 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

«Nissan March» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու ընթացքում ճանապարհի նույն հատվածում բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 96 VU 969 (վարորդ՝ Ա. Մ.), «LADA 21014» մակնիշի 34 TM 231 (վարորդ՝ Հ. Խ.) և «ВАЗ 2101» մակնիշի 31 US 564 (վարորդ՝ Դ. Ի.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս