«Սպարտակը» դարձավ Ռուսաստանի չեմպիոն
«Զենիթը» պարտվեց «Թերեքին», ամեն ինչ վերջացած է:
Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ պարտվեց «Թերեքին» (0:1): «Զենիթի» ակտիվում մնաց 52 միավոր մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ. դա նշանակում է, որ «Զենիթը» կորցրեց առաջին տեղում ընթացող «Սպարտակին» (63 միավոր) հասնելու թվաբանական շանսերը:
Միակ գոլը խաղում խփեց Աբլայ Մբենգը:
«Սպարտակը» 14 տարվա մեջ առաջին անգամ տիտղոս նվաճեց:
Վերջին անգամ «Սպարտակը» չեմպիոն էր դարձել 2001 թվականին:
2003 թվականին «Սպարտակը» հաղթել էր Ռուսաստանի գավաթը: Դա եղել էր «կարմրասպիտակների» վերջին տիտղոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը