Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Էյր Արմենիա» ընկերությանն առաջադրվել է պետական տուրքի գծով պետբյուջեի հանդեպ 1 միլիարդ 486 միլիոն դրամի պարտավորություն
«Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում»:
500 ոստիկանի մասնակցությամբ համաժամանակյա գործողություն է իրականացվել 40 հասցեում:
Ո’չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի բողոքները որևէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» արտահայտեց հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնեց, որ «ուշի ուշով հետևում է զարգացումներին» և «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական և հյուպատոսական ուղիներով»:
«Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ»:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին:
Թուրքիայի Մարդին-Դիարբեքիր ճանապարհահատվածում զինվորների կողմից ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։
«Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի». այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտրարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- ասել է նա:
Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեան մարտի 14-ին միաձայն բանաձեւ է ընդունել երկրում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաեւ հավանություն է տվել պարենի մատակարարման խնդիրների հետաքննության հանձնախմբի ստեղծմանը։
Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։
Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով եւ զենքի ուժով լուծել:
Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ:
«Ժամանակին արձանը տեղադրվել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում: Շենքը ռուսական П տառի տեսքն ուներ, հետագայում նրա բաց հատվածը ևս փակվեց, ու Քոչարի ստեղծագործությունը հայտնվեց փակ տարածքում՝ զրկվելով նախկինում ունեցած իր գրավչությունից»:
Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ:
Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը:
Մնացած սպորտաձևերում, ինչպես օրինակ ֆուտբոլում, դատավորը կարող է չհիմնավորված «11 մետրանոց» նշանակել, իսկ շախմատում դա չկա: Իսկ ազնիվ հաղթելն ու ազնիվ պարտվելը միայն սպորտում չէ այդպես, քաղաքականության մեջ ևս այդպես է, կյանքում առհասարակ այդպես է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՌԴ-ի քաղաքացի Մարկ Վարդանյանին, որը 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ին է արտահանձնվել Նորվեգիայի կողմից, առաջադրվել է համակարգչային խարդախության մեղադրանք:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է այս տարի էներգետիկ շուկայի ազատականացման օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն:
«ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանը կարող են հանգիստ լինել, քանի որ մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ ցանկացած բանակցությունների մասնակցելիս և կազմակերպություններին անդամակցելիս, դա անում ենք հաշվի առնելով մեր ունեցած պարտավորությունները»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բռունո Բալդյուկին:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 2-ից-25 փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
«Անկախ կառավարման համակարգից` պետությունները վարում են իրենց արտաքին քաղաքականությունը: Կարծում եմ, որ կառավարումը կդառնա արդյունավետ: Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն ավելի արագ կզարգանա, քաղաքական կուսակցությունները Սահմանադրությամբ կունենան անխոչընդոտ գործունեության երաշխիքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով:
ԱՄՆ-ի արեւելյան ափին մարտի 14-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը:
«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը: