Մարտ 3, 2017
«Օսկար-2017»-ի սկանդալի մեղավորները դարձյալ կհանձնեն լավագույն ֆիլմի համար պարգևը
Դերասաններ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, որոնք սկանդալի կենտրում հայտնեվեցին 2017 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ֆիլմը շփոթելու պատճառով, դարձյալ կներկայացնեն կինոմրցանակի գլխավոր դափնեկրին:
Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սպասարկելու է նոր էլեկտրագնացքը
Մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղում սկսում է աշխատել ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Էլեկտրագնացքն իր առաջին թեստային չվերթը կատարել է փետրվարի 27-ին:
«Չեմ կարծում, որ առանց Նեյմարի՝ մեզ հեշտ է լինելու հաղթել ՊՍԺ-ին». Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ սպասվելիք խաղի մասին:
«Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով կստանձնի վարչապետի պաշտոնը». «Ամերիկայի ձայն»
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:
Ադրբեջանում ներդրումներին ուղղված վարկերի ծավալը նվազել է մոտ 24 տոկոսով
Ադրբեջանի տնտեսության մեջ բանկային վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,5 տոկոսով:
«Ներկայումս սա ամենաճիշտ որոշումն էր»
«Ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան ամուր կապեր ունեն, որ Ադրբեջանը կարող է շարունակել շանտաժի միջոցով խափանել հայ-թուրքական կարգավորման ցանկացած գործընթաց»:
Հայաստանում բնակչության եկամուտները միջինում աճել են
Հայաստանում 2016 թվականին նախորդ տարվա համեմատ բնակչության միջին ամսական անվանական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով աճել են 8 տոկոսով:
Հայտնի է՝ որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներ այցելել Հայաստան
Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 23.4 տոկոսն ԱՊՀ երկրներից են եղել, 21.3 տոկոսը` ԵՄ երկրներից, 55.3-ն` այլ երկրներից:
Թոշակառու Մանուշ Ապրեսյանը՝ գազի, լույսի, հացի, ջրի ու իր թշվառ գոյության մասին
Սա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես է ապրում թոշակառու Մանուշ Ապրեսյանն իր մաշկի վրա զգալով իր թշվառության, շատ բաների դիմաց վճարելու անհնարինության ու թանկացումների մասին:
Ռոտշիլդների դինաստիայի 7-րդ սերնդի ներկայացուցիչն ընտանեկան բանկը կգլխավոր ամռանը
Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:
«Ով ինչ զենքով գալիս է, նույն զենքով էլ կգնա». Արմեն Մարտիրոսյանը՝ Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու մասին
Երեկ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:
«Կարծում եմ՝ սա Զլատան Իբրահիմովիչի վերջին մրցաշրջանն է «Մանչեսթեր Յունայթեդում»». Ժոզե Մոուրինիո
Անգլիական ֆուտբոլը կոտրեց նույնիսկ շվեդական առյուծին: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատեց, որ Զլատան Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Օլդ Թրաֆֆորդից» մրցաշրջանի վերջում:
«Ուզում եք՝ ոսկե պալատ առաջարկեք… մարդը, ով չի ուզում աշխատել՝ չի աշխատի». Բավրայում հնդկացորեն կարտադրվի
Հանրապետությունում ցածր է հնդկացորենի ինքնաբավության մակարդակը, ուստի ՀՀ գյուղնախարարությունը նախադրյալներ է ստեղծում հնդկացորենի արտադրության զարգացման ու ինքնաբավության մակարդակի էական բարձրացման համար:
Բարսելոնայի օդանավակայանը չի խոշորացվում, քանի որ «չի կարելի թռչել այնտեղով, որտեղ ապրում է Մեսսին»
Vueling Airlines-ի տնօրեն Խավիեր Սանչես-Պրիետոն նշել է, որ Բարսելոնայի օդանավակայանը չի վերանորոգվում և չի խոշորացվում, քանի որ դրանից ոչ հեռու ապրում է Լինոել Մեսսին:
Բարենորոգիչները կենսական են համարում բարեփոխումներն Իրանում
2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում թանկացումների դեմ «Ոչ թանկությանը» կարգախոսով ծայր առան բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին նաև նույն նահանգի մի քանի այլ քաղաքներում: Թեև ի սկզբանե ցույցերը տնտեսական ու սոցիալական բնույթ էին կրում, սակայն արագորեն դրանց քաղաքական բնույթն առավել ցայտուն դարձավ:
Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի մի շարք անդամների
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:
Նիդեռլանդները մտադիր է կրկնակի կրճատել սննդային թափոնների ծավալը
Նիդեռլանդները մտադիր է ձեռնամուխ լինել մինչեւ 2030 թվականը սննդային թափոնները կրկնակի կրճատելու ծրագրի կատարմանը՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան:
«Ես լավատես եմ և կհավատամ հաջողությանը մինչև վերջ». Զինեդին Զիդան
Ֆրանսիացին անուղղելի է: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ առաջատար «Բարսելոնայից» 15 միավորով հետ մնալն աղետ չէ:
Սրտային անբավարարություն. 6 վաղ նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել
Steptohealth.ru-ն գրում է, որ սրտային անբավարարության նշանները նշանակալիորեն իջեցնում են կյանքի որակը։ Ճիշտ ընտրված բուժման և բժշկական հսկողության շնորհիվ հնարավոր է լինում պահպանել կյանքի որակը։
Ավտովթար է տեղի ունեցել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 3-ին՝ ժամը 16:17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոռուպցիոն նոր հնարավորություն
Կառավարության վերջին նիստում ընդունված «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը պատկանող գույքը վաճառելու մասին որոշումը բազմաթիվ հարցեր առաջացրեց:
2017 թ.-ի ընթացքում Շիրակի մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր. Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
Ինչպես են ֆրանսիացիները գնահատում Մակրոնի գործունեությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչեւ 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:
«Շատ հստակ էր ՀՀ նախագահի ձևակերպած խնդիրը». տնտեսագետ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի և ազդեցություն ունենա յուրաքանչյուր քաղաքացու վրա:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հասել է այն նվաճմանը, ինչ «Բարսելոնայում»
Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» (0:3) խաղը դարձավ 100-րդը քաղաքայինների մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար:
Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:
Գյումրու վթարային շենքերը փչացնում են քաղաքի արտաքին տեսքը
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է տիրում Գյումրու նախկին ոստիկանության մոտ գտնվող վթարային շենքում, որտեղ վերջերս փլուզում տեղի ունեցավ: Դրա արդյունքում՝ շենքում բնակվող բնակիչները տարհանվեցին:
««Բարսելոնայում» շատ են լավ հարձակվողները, բայց խնդիրը Մեսսին է». Յան Օբլակ
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ սպասվելիք խաղի մասին՝ պատասխանելով բլից հարցերի:
Ամերիկացիների մեծամասնության կարծիքով՝ Կոնգրեսը կախված է լոբբիստներից ու հարուստներից. հարցում
Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները չափազանց շատ ժամանակ են հատկացնում ոչ թե ժողովրդի խնդիրներին, այլ լոբբիստներին եւ առավել մեծ կարողություն ունեցող քաղաքացիներին:
Եվրոպացի ուսանողները ծանոթացել են հայկական ստարտափ էկոհամակարգի հետ
«Global AМ»-ի գրասենյակը ընդունել էր եվրոպացի ուսանողներին Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվող ուսանողները մասնակցում էին «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձևավորում» խորագրով սեմինարին:
Forbes-ն ամենահարուստ ռեփեր է ճանաչել Ջեյ-Զիին
Forbes հանդեսը կազմել է 2018 թվականի հինգ ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը:
«Տպավորություն է, որ «Մանչեսթեր Սիթիին» հնարավոր չէ կանգնեցնել». Կոնտե
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ սպասվելիք խաղի մասին:
Թրամփը ոչ մի վատ բան չի տեսնում առևտրական պատերազմներ մղելու մեջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար:
Մահացել է գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը. armlur.am
ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ ժամեր առաջ, մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության 7 կասկածյալները ազատ են արձակվել
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
«Հայաստանն իր խոսքի տերը եղավ»
«Չեղարկեցին մի բան, որ ոչ մի արժեք չուներ։ Ինչո՞ւ ավելի շուտ չէին անում, որովհետև երևի հույս ունեին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կստացվեն, որը ես միշտ էլ ասել եմ, որ հնարավոր չէ, եթե դու չունես ուժ և հզորություն»:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Միչիգանի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողին
Ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել երիտասարդի, ով կասկածվում է Միչիգանի կենտրոնական համալսարանում հրաձգության մեջ:
Երիտասարդը փորձել է բռնությամբ սեքսուալ գործողություններ կատարել Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորված Չեխիայի 28-ամյա քաղաքացու նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։
Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է
Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»:
Վթար Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Մարտի 3-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՁԻԱՀ-ի վարակակիր կինը, այլ անձանց վարակելու նպատակով, դիտավորությամբ սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ
Դիտավորությամբ այլ անձին ՁԻԱՀ-ով վարակելու նպատակով սեռական հարաբերություն ունենալու համար կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Լեհաստանում սառնամանիքից ավելի քան 60 մարդ է մահացել
Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել:
«Նախևառաջ՝ պետք է անհապաղ կերպով կանգնեցնել այս ահագնացող արտագաղթը, մեր երկիրը դատարկվում է». Դավիթ Գասպարյանը՝ նորընտիր նախագահին
Երեկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին՝ Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն ընտրվեց ձայների՝ 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ, իսկ քվեաթերթիկներից մեկն անվավեր ճանաչվեց:
«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն էր». Գոռ Վարդանյան. aysor.am
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի, իր մասնակցությամբ դրվագների, բռնության տեսարանների մասին։
«Հայաստանը ցույց տվեց, որ ոչ ոքի հետ նախապայմաններով չի խոսում և չի հանդուրժի իր հետ նախապայմաններով խոսելը». Կարեն Բեքարյան
Հայ-թուրքական հարաբերություններին վերադարձը պետք է լինի նոր կետից` հաշվի առնելով տվյալ պահի իրավիճակը:
Երևանում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Երևանի թիվ 139 դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում
Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով:
«Դեղերի մասին» օրենքը դեղատոմսով կամ առանց դրա դուրս գրվող ցանկերի հաստաման պահանջ չի սահմանում. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներևկայացրել դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկերի վերաբերյալ:
«Այս խորհրդարանում ինչ գործընթաց էլ տեղի ունենա, տառապելու է լեգիտիմության բացակայությամբ և պակասով». Քաղաքագետ
«ՀՀ 4-րդ նախագահ ընտրությունը լիարժեք ընտրություններ կոչել հնարավոր չէ, որովհետև նա ուղղակի ընտրությունների արդյունքում չի ընտրվում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: