![](/banners/BeFunky-design.jpg)
Քվեբեկում ձյան առատ տեղումների պատճառով շուրջ 50 ավտոմեքենաներ են բախվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/1.thumb_.jpg)
Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով: Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Մեգոգի հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ տուժածներ, բայց նրանց ստույգ թիվն առայժմ չի ճշտվում: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի զոհվել: Վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները. գործնականում զրոյական տեսանելիությունը ձյան սաստիկ տեղումների պատճառով:
Հարեւան Օնտարիոյի նահանգում մարտի 14-ին նույնպես տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար շուրջ 30 ավտոմոբիլների մասնակցությամբ:
Ըստ որում թափվել են թունավոր նյութեր, որոնք փոխադրում էր վթարի ենթարկված բեռնատարներից մեկը: Դրա հետեւանքով մեկ մարդ զոհվել է եւ 29-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: