Բաժիններ՝

«Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի». Սերժ Սարգսյան

«Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի». այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտրարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- ասել է նա:

Ս. Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում պետությունը սկսել է աջակցություն ցուցաբերել այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում: «Մենք վճարում ենք նրանց ուսման համար, և նրանց մեծամասնությունը վերադառնում է, սակայն մենք լավ մասնագետների կարիք ունենք: Հայաստան արդեն գալիս են իրենց ոլորտներում առաջատար ընկերություններ, հենց այդ պատճառով էլ մասնագետների անհրաժեշտությունն զգացվում է»,- ասել է նա` հավելելով, որ կարիքը զգացվում է նաև անվտանգության ոլորտում:

«Այս ամենով հանդերձ, սակայն, մենք դեռևս բավարար հնարավորություններ չունենք, որպեսզի մարդկանց ապահովենք բնակարաններով, լավ վճարվող աշխատանքով, այդ պատճառով էլ այս ուղղությամբ հատուկ ծրագրեր դեռևս չենք իրականացնում: Հավանաբար, գիտեք` մեր հանրապետությունում մեզ քննադատում են, որ մարդիկ լքում են Հայաստանը:

Դա լավ գործընթաց չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բնորոշ է ոչ միայն բոլոր հետխորհրդային, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաև այն երկրներին, որտեղ կենսամակարդակը 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի կենսամակարդակը: Իրականում դա է գործընթացը»,- նշել է Ս. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նա առաջարկել է նաև տեղի հայ ուսանողներին խումբ ձևավորել և նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակել, որոնք նա պատրաստ է հաշվի առնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս