Բաժիններ՝

Գերմանիայի ՆԳ նախարարն անհեթեթ է անվանել Էրդողանի հայտարարությունը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանացի նախարարի խոսքով`նման հարձակողական հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն`սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում: Միաժամանակ Մեզիերն ընդգծել է, որ պետք չէ ենթարկվել նմանօրինակ սադրանքներին:

Նա հերքել է Էրդողանի խոսքերն` ասելով, որ թուրքական կողմը 4 հազար 500 ահաբեկչի մասին թղթածրար չի տվել իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031