Նոր Զելանդիայում Ուոնգանուի գետը դարձել է աշխարհում առաջինը, որին օժտել են մարդու իրավունքներով, տեղեկացնում է Guardian թերթը:
ARLOOPA հայկական ընկերությունը, որը զբաղվում է վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների մշակմամբ, առաջին անգամ չէ, որ մասնակցություն է ունենում Coca-Cola ընկերության գովազդային արշավներում: Դեռ 2014-ին Հայաստանում հնարավոր էր օգտագործել Coca-Cola Magic հավելվածը, որը թույլ էր տալիս սմարթֆոնը պահել խմիչքի լոգոյի վրա, և կհայտնվեր Ձմեռ պապը, ով ձեզ համար Ամանորի երգեր կերգեր:
Բրիտանացի երգչուհի Ադելն ստիպված է եղել Twitter-ում գաղտնի հաշվից օգտվել այն բանից հետո, երբ մենեջերները նրան արգելել են չափից ավելի հաճախ գրել իր պաշտոնական օգտահաշվում:
Կյանքից անժամանակ հեռացավ «հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանը։ Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։
Գերմանացին հոգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նստարանից:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոստով» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին:
Վերահսկիչ պալատի նախկին անախագահ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղում պատգամավոր առաջադրված Իշխան Զաքարյանն իր գույքի և եկամուտների հայտարարագրում, բացի ՎՊ-ից ստացած աշխատավարձից՝ 9 մլն 91 հազար դրամ, որևէ այլ եկամուտ չի հայտարարագրել։
Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար և հաշտվել են։
Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով` 124 հոգի:
Հարցին, թե այնուամենայնիվ Մոսկվան չունի՞ արդյոք ֆավորիտ ուժեր հայաստանյան ընտրապայքարում, Անդրեյ Արեշևն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որոնք մինչ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն այցեր կատարեցին Մոսկվա։
Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությունները չցանկացան մեկնաբանել:
Պարզվում է, որ 2015 և 2016թթ. «Էյր Արմենիա» ընկերությունը ֆիզիկական անձանցից գանձել է ավիատոմսերի արժեքի մեջ մտնող պետական տուրքի գումարը: Ըստ ՊԵԿ-ի, այդ ընկերությունը երկու տարվա ընթացքում գանձել է 683 մլն 753 հազար դրամ: Բարեխղճորեն գանձել է, բայց չարամտորեն չի փոխանցել պետբյուջե:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի նախագահի նախկին կինը՝ Իվանան, հուշեր է գրում:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը:
Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանում փախստականների ընդունմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանը:
Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
«Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը»։
Մարտի 15-ին Հունաստանի Պելոպոնեսի համալսարանին կից Միջերկրական, մերձավորարևելյան և իսլամական հետազոտությունների կենտրոնի, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Պանդիո համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կայունությունը և անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառում, որին ներկա էին Կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հունաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Խարիս Թեոխարիսը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ ու լրագրողներ։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի սահմանափակում առևտուրն այլ երկրների հետ:
«Որպես ձեռքբերում ես կառանձնացնեմ համատեղ արած հայտարարությունը, որում հատկապես նշվեց երկկողմ համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգութ յան ապահովման մասին: Կարծում եմ՝ դա բացառապես Հայաստանի անվտանգությանը չէ, որ առնչվում է, քանի որ նշվեց միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորության մասին, եւ դա, ըստ իս, վերաբերում է ընդհանուր տարածաշրջանին, ինչպես նաեւ Արցախի խնդրին»:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ամբողջ աշխարհում կա փոքր և միջին ձեռնարկությունների համար հաստատված ռեալ շեմ, որից բարձր շրջանառության դեպքում հարկերն ավելանում են:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսին» ուսումնասիրում է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և կիսապաշտպան Ռոսա Բարկլիին ամռանը գնելու հնարավորությունը: Երկու ֆուտբոլիստների համար լոնդոնյան ակումբը կարող է վճարել մոտ 100 մլն ֆունտ:
Քիչ առաջ Shamshyan.com-ը տեղեկատվություն էր տարածել, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ եւս երկու բարձրաստիճան սպա տեղափոխվել են հոսպիտալ:
«Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է, ավելի է խորանալու, ցավոք, կոռուպցիան որևէ երկրում հաղթահարված չէ։ Գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարը եղել է և լինելու է, ցավոք, որևէ երկրում դրա դրսևորումներն իսպառ վերացված չեն։ Կան խախտումներ, կա խախտումների դեմ պայքար»։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն: