
«Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում». Սերժ Սարգսյան

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների մասին ուսանողներից մեկի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հանդես է գալիս նրա օգտին, որ աշխարհի բոլոր պետություններն ու կազմակերպությունները համագործակցեն Թուրքիայի հետ: Այդ դեպքում, նրա խոսքով՝ Թուրքիան միգուցե դառնա առավել կանխատեսելի:
«Մենք թուրք ժողովրդի նկատմամբ ատելություն չունենք: Մենք թուրքական ղեկավարությանը մեղադրում ենք նրանում, որ նրանք ժխտում են Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ այդ հանցագործության շարունակությունն է»,- նշեց Ս. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչի համար Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին:
«Ուստի, ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում: Այն, որ եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, որ Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ:
Մեր ողջ պատմության ընթացքում խնդիրներ ենք ունեցել, երբ մեծ տերությունները բախվել են: Երկրորդ հերթին որևէ պատերազմ արդարացված չէ, որևէ բախում օգուտ չի բերում:
Միակ արդարացված պատերազմն այն դեպքում է, երբ ստիպված ինքդ քեզ ես պաշտպանում, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի դեպքում. այնտեղ որևէ մեկը չէր ցանկանում պատերազմել, սակայն չէին ցանկանում նաև մահանալ: Կարծում եմ, որ որքան լավ լինեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, այնքան լավ մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: