Բաժիններ՝

ԱՄՆ-­ի արևելյան ափին մոլեգնող ձնաբքի պատճառով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ

ԱՄՆ-­ի արեւելյան ափին մարտի 14­-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը: Տարերքը, որն ընդգրկել է Վաշինգտոնը (Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգ), Նյու Յորքի, Նյու Ջերսիի,
Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Քունեքթիքութի, Մենի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնտի նահանգները, շարունակում է մոլեգնել ու դեռսեւս սպառնում է Նոր Անգլիայի նահանգների բնակիչներին։

Ձյան առատ տեղումներն ուղեկցվել են քամու՝ վայրկյանում մինչեւ 28 մետր պոռթկումներով, ցածր ջերմաստիճանով եւ գրեթե զրոյական տեսանելիությամբ: Նյու Յորքի առաձին շրջաններում, որը մյուսներից ավելի շատ է տուժել տարերքից, ձյան ծածկույթը հասել Է կես մետրի:

Ձնաբքի պատճառով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 16-­ամյա մի աղջիկ, որը ավտոմեքենայի կառավարումը կորցրել է Նյու Հեմփշիրի նահանգի ձնապատ ճանապարհին:

Գրանցվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ: Դրանցից երկուսի հետեւանքով Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) բախվել են 30­-ից ավելի ավտոմեքենաներ, տուժել է առնավազն յոթ մարդ:

Առանց էլեկտականության է մնացել շուրջ 200 հազար մարդ: Նյու Յորքում փլվել են կառուցվող երկու տներ: Ափամերձ մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Ատլանտիկ­սիթին (Նյու Ջերսիի նահանգ) հայտնվել են հեղեղումների ճիրաններում:

Մարտի 13-­ից մինչեւ 15­-ը, CNN հեռուստաընկերության տվյալներով, ԱՄՆ­ում չեղարկվել է շուրջ 8,8 հազար ավիաչվերթ: Տարերքի էպիկենտրոնում հայտնված նահանգների իշխանությունները հայտարարել են դպրոցների փակման մասին: Մունիցիպալ բազմաթիվ
հիմնարկներ ու գրասնյակներ նույնպես մարտի 14-­ը ոչ աշխատանքային օր են հայտարարել: Մասնավորապես, այդ օրը չի աշխատել Նյու Յորքում ՄԱԿ­-ի կենտրոնակայանը:

Ընդամենը ձնաբուքը խնդիրներ է ստեղծել երկրի արեւելյան ափին բնակվող ավելի քան 50 մլն ամերիկացիների համար: Նյու Յորքում, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարված, ձնամաքրման աշխատանքներում ընդգրկվել են Ազգային գվարդիայի շուրջ երկու հազար ծառայողներ, փողոցներ են դուրս բերվել ձնահավաք շուրջ հինգ հազար մեքենա:

Առաջիկա օերերին արեւելյան ափին կպահպանվի ձմեռային եղանակը, թեեւ շատ ծաղիկներ ու ծառեր հասցրել էին արդեն ծաղկել, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս