Բաժիններ՝

Շարունակվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի այցը Հունաստան

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։

Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպում է ունեցել Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսի հետ։ Վերջինս քաղաքապետարանի և անձամբ իր անունից աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել են Նեա Զմիրնիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Կարեն Միրզոյանը հրավիրել է Ստավրոս Ցուլակիսին այցելել Արցախ։

Կայացել է նաև ԱԳ նախարարի այցելությունը «Խաձիկիրյակո» բարեգործական հիմնադրամ։ Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, որի աջակցությամբ ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպվում են արցախցի երեխաների ճանաչողական այցեր դեպի Հունաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031