Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է Վելինգտոնը (Նոր Զելանդիա), իսկ եռյակը եզրափակում է Ավստրալիայի Կանբերա քաղաքը:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հերքել է այն ինֆորմացիան, որ հունվարին ինքը կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Հանրապետական կուսակցությունն ընտրություններին մոտեցել է ուժեղացած և արդիականացված լուրջ թիմով:
Խնդիրը պաշտպանության նախարարի անմիջական հսկողության ներքո է: Զինվորների ու սպաների համազգեստի որակը կատարելագործելու ու բարելավելու կարիք իհարկե կա: Պետք է գտնել ամենաարդյունավետ տարբերակը, որ համազգեստը լինի ե՛ւ հարմարավետ, ե՛ւ դիմացկուն, որպեսզի չվնասի զինվորի առողջությանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, նոր հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին՝ մասնակցելու Իսպանիայում՝ Սալամանկայում կայանալիք Startup Olé կոնֆերանսին: Կոնֆերանսը կայանալու է 2017 թվականի ապրիլի 26-27-ը:
ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ Հանրապետական կուսակցության համար նախընտրական քարոզչություն իրականացնելն ամենադժվարն է, քանի որ կուսակցությունը շատ լավ պատկերացնում է բոլոր խնդիրներն ու մարտահրավերները:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Էջմիածնի մարզադպրոցի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, թե ճամփորդություններն արգելելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր նոր հրամանագիրը որեւէ կերպ դրական փոփոխություն չի մտցնում հունվար ամսին նրա կողմից ստորագրված առաջին հրամանագրի համեմատ, չնայած այն հանգամանքին, որ Իրաքը հանվել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է։
«Հայաստանում որևէ բանի դեմ իրականում չեն պայքարում՝ ո՛չ կապիտալիզմի, ո՛չ միաբևեռության: Այստեղ կա մարդկանց մի խումբ, որ մտածում են անդադար հարստանալու մասին, իսկ մնացած մասն ուղղակի փախնում են աղքատության ճիրաններից: Սա կապիտալիզմի նոր լիբերալ իդեոլոգիայի արդյունք է, որին դիմադրող արժեքներ պարզապես չեն ստեղծվում, այսինքն ՝միակ և իշխող իդեոլոգիան չի կարողանում ինքնաքննադատության ենթարկվել, հասկանալու համար, որ սխալներն իր ներսում են, որի արդյունքում էլ և սկսում են կեղծ թիրախներ փնտրել»:
Հայաստանի և Ֆրանսիայի պատմամշակությաին հարաբերություններն ու բազմադարյա կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն են, որոնց վրա երկկողմ հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:
Տնակից տնակ, այստեղից այնտեղ: Ոսկանյանների սոցիալապես անապահով ընտանիքը փողոցում հայտնվելու եզրին է:
Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
«Բարսելոնայի» մարզիչը վստահ է, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ:
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանակում Արմավիրի ընտրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրենց բոլոր նախընտրական ծրագրերն իրականություն են դարձնելու:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև Կանանց իրավունքների միջազգային օրը:
«Պատմությունը ևս ցույց է տալիս, որ նման տարածքային հակամարտությունները կարող են անվերջ շարունակվել, ուստի ես դժվարանում եմ այս հակամարտության ելքից կամ կարգավորումից խոսել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Կարնեգի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իրեն դժվար է եղել խաղալ ավագի թևկապով: Սուարեսը դաշտ էր դուրս գալիս ավագի թևկապով Սթիվեն Ջերարդի բացակայության ժամանակ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ կապերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
Ամենօրյա կենսագործունեության արդյունքում օրգանիզմում կուտակվում են տոքսինների և անպետք նյութեր, ինչն աղտոտում է արյունը և հանգեցնում ներքին օրգանների վնասման։
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ:
իգեն Սարգսյանը նշեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը գտնվում է հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, հնարավորինս ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» դեմ տարած հաղթանակը (3:1):
2016 թվականին Հայաստան ժամանած 174 հազար 724 զբոսաշրջիկներ տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: 2015 թվականին նրանց թիվը կազմում էր 164 հազար 732-ը, ինչը նշանակում է, որ 2016 թվականին 6,1 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանելը:
«Մենք գնում ենք թաղ-թաղ, փողոցից փողոց և մարդկանց, քաղաքացիներին ասում ենք, որ առաջիկա ընտրություններում մեր ամենամեծ հակառակորդը, մրցակիցը և նույնիսկ թշնամին հուսահաատությունն է, և այս ընտրություններում մեր ձևակերպված մեծագույն խնդիրը հուսահատության այդ պատնեշը ճեղքելն է և ասելն է, որ ելք կա»:
Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալների համաձայն, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով:
«Ախր, ձեր պատկերած Հայաստանն այնքան հեռու է այսօրվա գոյություն ունեցող Հայաստանից, որքան ՀԱԿ ու ՀԺԿ դաշինքների լիդերներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները՝ իրենց իրական պատկերներից։ Թող ինձ ներեն իմ նախկին գործընկերներն այս չարաճճի կատակի համար, բայց նաև իրենց լավը կամենալով եմ ասում։ Լավություն չեն արել, որ դա են տեղադրել»,- ասաց Արամ Սարգսյանը։