Թմրանյութ իրացնողներից մեկը ձերբակալվելու պահին փորձել էր փախուստի դիմել։
Ռուսական Championat.com-ը իր «Ռուաստանի առաջնության լավագույն լեգիոներներ» սյունակում անդրադարձել է Ռուսաստանում խաղացած լավագույն հայ ֆուտբոլիստներին և ներկայացրել է 10 ֆուտբոլիստներից կազմված ցանկ:
«Ես հասկացել եմ տարբերությունը, երբ աշխատում էի Ֆրենկ Լեմպարդի նման տղաների հետ: Նա արդեն 23 տարեկանում տղամարդ էր, հասկանում էր ֆուտբոլը, պրոֆեսիոնալ էր: Նա հրաշալի օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր 23 տարեկանում դեռ երեխա են:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացի ՀՅԴ-ից այլ քաղաքական ուժերի հետ հետընտրական զարգացումների հարց չի քննարկել:
Արվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այս մասին ասված է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով:
Լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր իրավական գործընթաց, յուրաքանչյուր ձերբակալություն քաղաքականացնելու փորձ ձեռնարկելը և սեփական` առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը բարձրացնելը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը և դրա հետ կապված իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից։ «Ցանկացած քաղաքական […]
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ նախորդ տարի ճամբարին մասնակցում էին շուրջ 600 աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Ըստ Կարեն Վարդանյանի՝ այս ճամբարը միանշանակ հաջողված էր, և այդ իսկ պատճառով՝ այս տարի որոշվեց ընդլայնել սահմանները՝ ճամբարին մասնակցելու հնարավորություն տալով նաև սփյուռքահայերին:
Այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են УРАЛ մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ:
Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերի խոսքերով. «Ըստ հետախուզական ծառայությունների՝ահաբեկչական խմբավորումները շարունակում են թիրախավորել կոմերցիոն ավիաընկերությունները՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպման վերջնամասում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ժամանակ ձգելու համար դեղին քարտ ստացավ:
Եվրոպացի գիտնականները ներկայացրել են Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկությունների, իրենց խոսքով՝ ամենամանրամասն քարտեզը:
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Թուրքական Miliyet-ը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ցանկանում է հեռանալ թուրքական ակումբից:
Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավարներից մեկը համարվող Ջամիլ Բայըքը, ով գտնվում է Քանդիլում, սպառնացել է Թուրքիայում սպասվող հանրաքվեի ժամանակ «Այո» քվեարկել ցանկացող քրդերին և նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել:
«Զարմանալի չէ, որ չկա մեծ առաջընթաց, երբ դիվանագիտությունն այսքան փոքր արդյունքների է հասնում։ ԼՂ հակամարտության գոտում վակուում է ձևավորվել, որը կլցվի կամ բանակցություններով, կամ սպառնալիքով, կամ պոտենցիալ ռազմական գործողությամբ»։
Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում Արցախի մասին հոդված է հրապարակվել՝ վերնագրված «Լեռնային Ղարաբաղ՝ հյուսիսային շփման գծում»։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել ԱստանաԵրևան ուղիղ չվերթները:
Լիվերպուլը Beatlesի «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի թողարկման 50-ամյակը կնշի ժամանակակից արվեստների մեծ փառատոնով. 13 երաժիշտներ, նկարիչներ եւ ռեժիսորներ կներկայացնեն ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են ալբոմի 13 երգերից յուրաքանչյուրի մոտիվներով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայսատանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համագործակցում է Երևանի իր գործընկերների հետ՝ կապված Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի փոխադրման փորձի գործի հետ:
Մեծահարուստներն ու քաղաքական ուժերն այս բոլոր խոստումներին «Նախընտրական տնտեսական ծրագիր» անունն են տվել: Տվել ու գցել են նախընտրական գործընթաց:
ՀՀ կառավարությունը միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիտ Դևիդ Մաքքենզիից ստացել է Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյան անդրադարձել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքից ակնհայտ է, որ դարձյալ, ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, քաղաքական ուժերն այդ արշավը իրականացնում են հիմնականում մենախոսությունների ձևով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում` Վեստմինստերյան պալատի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալեդ Մասուդն է:
Չունցին քաղաքի (Հարավարեւմտյան Չինաստան) համալսարանի գիտնականները մշակել են ընդամենը երկու րոպեում մարդու արյան խմբի եւ ռեզուսֆակտորի որոշման մեթոդիկա:
Այսօր Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Արա Պապյանն ասաց, որ ակնհայտ է՝ իշխանությունը շահագրգռված է, որ հողերը հանձնելու դրոշակակիրը ՀԱԿ-ը լինի. «ՀԱԿ-ին այդ հնարավորությունները տրվում են։ ՀԱԿ-ը դա կարողանում է արտահայտել բավական լավ բառերով, որովհետև ըստ էության, այն, ինչ այսօր ասում է ՀԱԿ-ը, նույնն է, ինչ ասում է Վահան Մարտիրոսյանը Բաքվում։ Պարզապես Վահան Մարտիրոսյանը, այսպես ասած, մի փոքր ավելի միամիտ է և այլ բառերով է ասում։ Ըստ էության՝ նույն փաստն է»։
Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։