
Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունները երկարաձգվում են

Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Ինչ վերաբերում է բանակցություններին զինված ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությանը, ապա այսօր գիշերն սպասվում է Հարավային եւ Հյուսիսային ռազմաճակատների ներկայացուցիչների ժամանումը, ասել է նա: Նրանք վաղը հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն մարտական գործողությունների դադարեցման
ռեժիմի պահպանման հարցերի շուրջ»:
Դիվանագետի խոսքով՝ ընդդիմության պատվիրակության կազմի վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի ավելի ուշ: «Վաղը բանակցությունները կշարունակվեն», հավաստել է Ժայնակովը:
Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն սկսվել է մարտի 14-ին: Ղազախստանի մայրաքաղաքում աշխատում են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի պատվիրակությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: