Անշուշտ, մասշտաբները համեմատելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու
Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax բրիտանական հետազոտական ընկերության վարկածով: Ավիահանգրվանը թոփում առաջին տեղն է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ:
Իլհամ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր հիստերիկ ատելությունը, բազմիցս կասկածի տակ է դրել Հայաստանի գոյությունն անգամ՝ պնդելով, թե Հայաստանը ադրբեջանական տարածքում արհեստականորեն ձևավորված պետություն է։ Պանթուրքիզմով առանջնորդվելով՝ նա Էրդողանի հետ միասին հայտարարում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են՝ մեկ ազգի։ Բաքվում, ինչպես և Անկարայում Հայոց ցեղասպանության մասին նույն ժխտողականությունն է քարոզվում։
Հայաստանը շուրջ 2,5 անգամ ավելացրել է նաև տարբեր արդյունաբերական ապրանքների ներմուծման ծավալները: 2017 թվականի հունվարին այն կազմել է 5 մլն 268,1 հազար դոլար, իսկ 2016-ին` 2 մլն 131,8 հազար: Սակայն արտահանումը նվազել է 7,1 տոկոսով: Այս տարվա հունվարին այն կազմել է 953,2 հազար դոլար, իսկ 2016-ին` 1 մլն 25,7 հազար:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արմավիրի մարզից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ:
Արթուր Սարգսյանը հայտնել է, որ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, և իր հիվանդությունների հետ կապված մի վիրահատություն են անելու:
«Չելսիի» հարձակվողը կիսվել է Էդեն Ազարի և Տիբո Կուրտուայի հնարավոր կորստի վերաբերյալ մտքերով: Ֆուտբոլիստներով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:
Շարունակվում են ճնշումներն ընդդեմ Թրամփի վարչակազմի` պահանջելով տրամադրել փաստեր այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով Նյու Յորքի Թրամփ Թաուեր երկնաքերում անցյալ տարվա նախընտրական արշավի ընթացքում գաղտնալսվել են Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:
Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Լույսի գերկարճ իմպուլսների միջոցով էլեկտրոնների շարժման կառավարումը կարող է կիսահաղորդչային համակարգչային չիպերի աշխատանքն արագացնել մոտավորապես 100 հազար անգամ:
Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը միջամտելու փորձին:
«Երբ երեխան ծնվում է, ծնողը երեխայի փաստաթուղթը տանում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ: Հիմա այդ փաստաթուղթը լրացվում է էլեկտրոնային տարբերակով և նույն ճանապարհով փոխանցվում գրանցման մարմնին: Ներկայում քաղաքացին պարզապես պետք է համապատասխան կտրոն ներկայացնի գրանցման մարմնին, մնացած անհրաժեշտ տեղեկությունները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասաց նա:
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես` Պանայոտիս Զխուրիտիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (ՊԱՍՕԿ` Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոփուլուի («Դեմոկրատական համախմբում» կուսակցություն), Գեորգիոս Կումուցակոսի («Նոր ժողովրդավարություն» կուսակցություն) հետ։
«Հատկապես աղջիկս շատ էր կապված հոր հետ, մինչեւ հիմա սպասում է ու ասում, որ գիտի՝ հայրը գործից տուն է վերադառնալու: Չգիտեմ՝ էս ամեն ինչը ինձ հիշեցրեց 90-ականները: Երկրորդ անգամ անցա այդ ամենի միջով, երկրորդը թեպետ կարճ էր, բայց ինձ համար այսպես եղավ: Հիշում եմ՝ երրորդ դասարանում էի, երբ կռիվը սկսվեց, մեզ ազատեցին դասերից ու ասացին՝ գնացեք տուն, այդ ժամանակ շատ բան չէի էլ հասկանում. այս անգամ էլ ապրիլի 2-ին երեխաներս եկան, ասացին՝ մամ, կռիվ է»:
Աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կիրակի նախատեսվում են աշխատանքներ: Բայց Լևոն Հունանյանի գործը քննելիս պարզվել է նաև, որ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի` նա պետք է իրականացնի այս գործառույթները: Սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ ստորագությունը կեղծվել է:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Peace of Art կազմակերպությունն սկսել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու արշավը:
Ուշագրավ է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2012թ., Ծառուկյանի դրամային եկամուտը շատ ավելին է եղել՝ 6 մլրդ 274.8 մլն դրամ, իսկ դոլարային և եվրոյով եկամուտը, ինչպես և անցած տարի, հիմնականում վարկեր էին՝ 76.5 մլն դոլար և 40 մլն եվրո։
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Tert.am-ում այսօր հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի վերլուծության տվյալները, համաձայն որի Հայաստանում 31 հազար 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի, 883 հասցեում 20 և ավելի ընտրող կա, 10.825 հասցեում գրանցված է 10 և ավելի ընտրող, 2755 ընտրող հասցե չունի. «Այդքան ընտրողների մոտ հասցեներ չկան՝ մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան բացակայում են»:
«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի»,- կեսկատակ նկատում է Ռուբեն Բաբայանը:
2017-ի մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված գրության վերաբերյալ, որով նահանգապետարանը պատրիարքի ընտրությունների գործնթացի սկսելը համարում է «իրավաբանորեն անհնար»:
Հանրապետական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ունի հետևողական ծրագիր, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունն ու դիրքը երբևէ չտուժի:
Քրիստոնյաները կշարունակեն թվաքանակով աշխարհի գերակշռող կրոնական համայնքը մնալ մինչեւ 21-րդ դարի կեսերը: Այդ մասին վկայում է այն հետազոտությունը, որն անցկացվել է ԳորդոնՔոնվելի աստվածաբանական սեմինարիային (ԱՄՆ) առընթեր Գլոբալ քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի կողմից:
Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը:
Սինթետիկ թմրամիջոց: Նորօրյա ժանտախտ. ոստիկանությունը զգուշացնում է հեռու մնալ։
Հանրապետական կուսակցությունը և գործող կառավարությունը չափազանց կարևորում են կրթության ոլորտը, քանի որ դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» հետ կայանալիք պատասխան խաղի սպասումներով (5:3 – առաջին հանդիպում):
Փոխադրողների համար տարբերություն չկա` փոխադրումները կիրականացվեն երկթագծով, թե ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է:
«Այն ամենն ինչ մենք ստանում էինք, քարոզչություն էր»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Քարթեր կենտրոնի տնօրեն Հրայր Բալյանը:
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է սոցիալական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ:
«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների»: