Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանդես է գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին:
Նախարար Ալթունյանի կողմից հստակ մատնանշվել են այն բոլոր հարցերը, որոնք պետք է լինեն իմ մշտական ուշադրության և հսկողության ներքո։ Դրանցից են կառավարման արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության նոր մոտեցումների մշակումը, գնումների ոլորտի բարեփոխումը և այլն։
«Քանի դեռ մեր երկրում չի հզորացել ազատ ու անկախ ապրելու գաղափարը, ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ մենք չենք ուզում ազատագրվել Իմպերիայի ճիրաններից, մենք ապրելու ենք այս կիսագողական բոլշևիկյան չափանիշներով, որտեղ ոհմակն է որոշում ամեն հարց, այլ ոչ օրենքը»:
Հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ Նախագահ Վլադմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում։
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է»։
Մալայզիայի իշխանությունները չեն բացառել, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ:
Մահակով հարվածներ է հասցրել, այնուհետև՝ դանակահարել:
Գերմանիայում արված սոցհարցման տվյալներով` ցանկացած հինգ գերմանացիներից չորս ցանկանում են, որ գերմանացի զինվորները հետ կանչվեն Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Նա նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համապատասխան հրավեր է ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանին։ Բաքուն չի արձագանքել հրավերին։
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս տվյալները հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2017-ի հունվարփետրվարին Ադրբեջանի հարկային եկամուտները 14,74 տոկոսով նվազել են:
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական իշխանությունների պատվերով ապօրինաբար ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը:
Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 6-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել մոտ 39-ամյա տղամարդու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խաղային ակումբներից մեկից խաղային համակարգչի գողություն կատարած անձի ինքնությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել է պատերազմական գոտի եւ ամրություններ է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության:
Միջադեպ Երևանում. հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա:
Մարտի 15-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Մուսուլմանական միասնություն» շարժման ներկայացուցիչ Էլխան Իսգանդարովը։
Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր:
«Սա վերաբերում է նաև ծնունդներին: Գիտեք շատ դեպքերում մարզերից գալիս են Երևանում ծննդաբերելու, բնակության, հաշվառման տարբերության դեպքում էլ խնդիրներ են լինում, վազվզոցն է շատանում: Նոր փոփոխություններով հնարավորություն կա դիմել ցանկացած գրանցման մարմին և ստանալ վկայական»,-ասաց Արգամ Ստեփանյանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-ին կմեկնի Ադրբեջան:
Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար:
Գերմանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող Bild պարբերականը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խստորեն քննադատող բովանդակությամբ:
Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցույց:
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը շարունակաբար հարստացվում է, ավելանում են նոր հարցեր: Այս մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցով Մոսկվա այցելելու հրավերի համար:
Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման հետևանքով հոլանդական «Go Explore» տուրօպերատորը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: