Բրիտանացի դիզայներ եւ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի դուստրը՝ Ստելլան, ներկայացրել է Parley UltraBoost X մարզակոշիկները, որոնք ստեղծվել են adidas-ի հետ համագործակցությամբ:
Թիմի կազմի ուժեղացման համար «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային նպատակներն են Մարկո Վերատին՝ ՊՍԺ-ից, և Ֆելիպե Կոուտինիոն՝ «Լիվերպուլից»: Իտալացու և բրազիլացու տեղափոխությունների չեղարկման դեպքում «Բարսելոնան» կփորձի վերադարձնել Տիագո Ալկանտարային, ով այժմ հանդես է գալիս «Բավարիայի» կազմում:
«Ցանակացած տիպի ընտրակաշառք ինձ համար դատապարտելի է՝ լինի դա ուղիղ գումար տալու միջոցով, թե պոպուլիստական միջոցով։ Իսկ ընտրակաշառք չէ՞ արդյոք անիրական, բայց ականջահաճո խոստումներ տալը։ Դա էլ քաղաքական ընտրակաշառք է, չէ՞»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:
Թիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:
Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնց հիմնական գործոնը փողն է, փող ունենալը, որովհետև այդ մարդկանց գաղափարների, գաղափարական ունակությունների, ասած տեսակետների և այլնի առումով` որևէ մեկն առանձնապես լուրջ սպասելիք չունի, առավել ևս, որ այդ կուսակցություններն անվանափոխություններ են անում, իրենց դաշինք են անվանում, բայց մնում են հին կազմի մեջ, որ այդ ուժերը նախկին ընտրություններում էլ են փող բաժանել, ու դա իրենց խորթ չէ:
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի գալու Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին որպես քաղաքացի-դիտորդ մասնակցելու:
Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:
«Քաղաքական ուժերը քարոզարշավ ասելով՝ հիմնականում հասկանում են, որ պետք է գնան գյուղից գյուղ ու իրենց մտքի գոհարները ներկայացնեն ընտրողներին, և ոչ ավելին։ Այսինքն՝ որևէ նորություն, էներգետիկա քաղաքական ոչ մի ուժ չունի»:
Այսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
Կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործադիրի գործունեության վեցամսյա հաշվետվությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր:
Մելվուդում մարզումներից մեկի ժամանակ «Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոն մերկացրել է որովայնը, որի վրա երևացել է նրա նոր՝ Միկի Մաուսի դեմքով դաջվածքը:
«Մենք ունենք չլսող և չտեսնող պատգամավորների մեծ թիվ, և պետք է մտահոգ լինենք, որ խորհրդարան գան ազգի խնդիրները բարձրաձայնող, լուծում տվող պատգամավորներ։ Շատ կարևոր է, որ այս գիտակցումով գնանք ընտրություններին։ Ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք դեպի անդունդ ու կործանում։ Մենք վատ կյանքով ենք ապրում. 21-րդ դարում մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, և դրանից դուրս գալու համար պետք է ունենանք գրագետ, փորձառու առաջնորդներ»,- ասաց նա՝ նկատելով, որ մինչև 2023 թիվը Հայաստանում ընտրություն չի լինելու, և չեն կարող բողոքել։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կազմեցին թիմեր, մշակեցին իրենց գաղափարները, ստացան մենթորների խորհուրդները և ներկայացան ժյուրիին` փիչինգի միջոցով։
«Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին:
Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում և սպառողական գների ինդեքսում:
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս 1-ինի հետ:
Թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում հարձակվողը շաբաթական վաստակել է 300 հազար եվրո, բայց հիմա նրա ախորժակը բացվել է: Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը, ըստ որի՝ նա շաբաթական կվաստակի 350 հազար եվրո:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի փորձագետների խումբը՝ GRETA-ն Հայաստանում «լավ առաջընթաց» է արձանագրել տվյալ ոլորտում, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշելով, որ երկիրը առաջ է շարժվել թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականորեն:
«Դա ոչ թե խաթարում է հավասար մրցակցային պայմանները, դա օրենքի խախտում է նախ և առաջ։ Նորմալ, ժողովրդավարական երկրներում ուղղակի կարգելվեր այդ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։ Դա օրենքի խախտում է»:
Բուխարեստում մարտի 13-ից 19-ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղեւորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով:
Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չեն հավաքում, այլ հանդես են գալիս իրատեսական ծրագրերով: «Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանատու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»,-ասաց նա:
Մազաթափությունն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այն կարող է երկաթի անբավարար քանակի, սիֆիլիսի, մաշկային հիվանդությունների, աուտոիմունային խանգարումների, քիմիաթերապիայի, հորմոնալ անհավասարակշռության և բազմաթիվ այլ խնդիրների արդյունք լինել։ Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում մարդիկ բախվում են տեսողության հետ կապված խնդիրների։
Ես առաջ կգնամ պրոֆեսիոնալների հետ, բայց բացի պրոֆեսիոնալ լինելուց, ինձ պետք է հայրենասեր թիմ։ Այսօր Քանաքեռ -Զեյթուն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ պետական կառավարման համակարգի վարձավճարն այնպիսին է, որ պրոֆեսիոնալին այնտեղ ներգրավելը բավականին բարդ է։