Մարտի 13-ին Թաիլանդում բանող եւ վայրի փղերի համար մրգերի «շվեդական սեղաններ» են գցել Փղի ազգային օրվա առթիվ:
Telegram-ում զանգեր կատարելը դառնում է ավելի հավանական: Android-ի յուրաքանչյուր օգտատեր, ով օգտագործում է հավելվածը, կարող է մոտակա ամսվա ընթացքում փորձարկել անվճար զանգերը:
Ռեժիսոր Դեւիդ Բորենշտեյնի Dream Empire («Երազանքի կայսրությունկը», 2016) դանիական ֆիլմն ստացել է «Ոսկե Ալեքսանդր» գլխավոր մրցանակը եւ այն ուղեկցող 5 հազար եվրո դրամական պարգեւը Սալոնիկի Վավերագրական կինոյի 19-րդ միջազգային փառատոնում:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Ղուկասավան, Արբատ, Հայանիստ, Դարակերտ, Խաչփառ, Դաշտավան, Զորակ, Դարփնիկ գյուղերի եւ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի 33 ու 34 շենքերի ջրամատակարարումը:
Մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
«…Այդ աղջիկն ինձ ուղարկեց նամակը, որ չմտածեմ՝ ստում է: Չգիտեմ՝ կարող է ինչ-որ բան է զգացել, թե ոնց: Մյուս զինվորների ծնողների հետ, որ խոսում ենք, շատերն են նման դեպքեր պատմում, շատերի որդիներն են նման բաներ ասել»:
«Փոքր երկրները պետք է այս կամ այն գործընթացում իրենց դերակատարման մասին բարձրաձայնեն, ընդգծեն և ներկայացնեն այն: Որքանով նրանք դա կանեն, դրանից էլ կախված է, թե այդ ամենը որքանով կընկալվի մեծ պետությունների կողմից: Այս առումով մենք դեռ անելիք ունենք»,- հավելեց Պետրոսյանը:
Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել:
Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մեկը կարղ է կառուցվել Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին:
Գիտնականները լյարդի քաղցկեղի բուժման նոր ուղիներ են ուսումնասիրում:
Ֆուտբոլային վերլուծաբան Ռիո Ֆերդինանդը, ով երկար տարիներ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան, կազմել է ֆուտբոլիստների ցանկ, ովքեր այս ամառ պետք է տեղափոխվեն մանչեսթերյան ակումբ:
Մարտի 13-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:
«Դրա շնորհիվ մենք կարողացանք Լեռնային Ղարաբաղում հաղթանակ ապահովել: Մենք այդ քայլով թույլ չտվեցինք, որ Թուրքիան միջամտի: Եվ սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե Թուրքիան առաջվանը չէ, թե ժողովրդավարական երկիր է դարձել: Մենք տեսանք, թե ինչպես նրանք ներխուժեցին Իրաք, Սիրիայի տարածքում էլ իրենց համար 90-կիլոմետրանոց անվտանգության գոտի են ստեղծել: Մենք նույնպես կարող էինք Թուրքիայի կողմից ներխուժման վտանգի տակ լինել, եթե այն ժամանակ Ռուսաստանի միջոցով չապահովեինք մեր անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը:
«Պարոն Բագրատյանը դեմ ելույթ է ունեցել ու քվեարկությանը ներկա չի եղել։ Դե թող էդքան, էսպես կոչված, դուխով վարչապետ էր նախկին, թող գար դեմ քվեարկեր։ Պարոն Բագրատյանը դուխ չի ունեցել դեմ քվեարկի։ Դեմ ըլլալով՝ դահլիճից դուրս ա եկել, որ չքվեարկի՞ պարոն Բագրատյանը։ Ով խոսի, խոսի, պարոն Բագրատյանը էդ թեմայով ոչ մի բան չի կարող խոսել»:
Գյումրու Բարեկամության այգին քաղաքի տնակային հերթական ավաններից է: Չորացած ծառերի արանքից հատուկենտ փայտյա փտած կամ թիթեղով պատված տնակներ են երեւում՝ ժանգոտ ու մրոտած դռներով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղից հետո շատերը նշոմ են, որ խաղի գլխավոր մրցավար Դենիս Այտեկինը կողմնակալ է եղել, և հենց նրա շնորհիվ է կատալոնական ակումբը հաղթել:
«Ինչպես տեսնում ենք, այժմ Եվրոպայի կողմից իրականացվում է Թուրքիային տնայնացնելու գործընթաց: Դա տասնյակ տարիներ տեղի է ունենում, սակայն արդյունք չի տալիս: Թուրքիան իրեն թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտնում է` ՀՀԿ-ի շանսերն ընտրություններում «բավարար» են: Այսօր Ավանի վարչական շրջանի մշակույթի տան մոտ լրագրողների հետ զրույցում Տ. Մարգարյանը խոսելով Ավանում մարդկանց ցուցակագրումների լուրերի մասին՝ նշեց, որ բոլոր ընտրություններից առաջ էլ նման խոսակցություններ եղել են, ու դա միայն Ավան վարչական շրջանին չի վերաբերում, սակայն, նրա խոսքով, այդ դեպքերի վերաբերյալ փաստեր չկան:
«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց այն երկու առաջարկությունները, որոնք տաքսու վարորդներն ուղղում են կառավարությանը և նախագահին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին հանդիպում է կազմակերպել ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի գործընկերների և սպանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած սպանդանոցային ծագման մսի իրացման համակարգի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
«Իշխանությունը ներկայացրել է տնտեսական ծրագրային դրույթներ, ըստ էության՝ զերծ քանակական որոշակիությունից. թվեր, փաստեր չկան: Դա իր պատճառն ունի, հասկանալի է. իշխանությունը լավ հասկանում է, որ մարդիկ դատելու են ոչ այնքան՝ այդ թվերից ու խոստումներից ելնելով, այլ՝ իրենց արած-չարածից ելնելով»:
«Եվրատեսի 2017» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Նա կկատարի”Flame is Burning” («Կրակը հուրհրատում է») երգը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերից տարբերվում է նրանով, որ համարձակ ասում է՝ մենք սխալվել ենք. «Գուցե մեկ ուրիշն էլ է ասել, ես չեմ լսել: Գոնե մեր փորձը՝ այդ օբյեկտիվ սխալների մեջ ընկնելու, ավելի մեծ է, որ հերթական անգամ այդ թակարդը չընկնենք: Առանձին քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի ներքին քննադատությունը կարող է շատ ավելի սուր լինել, քան արտաքինը: Մենք ասել ենք, որ փոխվելու ենք ու փոխելու ենք, և ընդ որում՝ քայլեր ենք արել, որոնք հուշում են, որ գնում ենք այդ ուղղությամբ»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի մասին է խոսել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն:
«Ես կուզեի, որ Հայաստանը սպիտակով քայլ անի և նախաձեռնողը լինի։ Հայաստանը շահելու է հենց դրա համար, որ ինքը նախաձեռնողն է, քանի որ ակնհայտ երևում է, որ եռանախագահներն օղակն ավելի են նեղացնելու, և խնդիրը պետք է լուծվի տեղում»։
Ճանապարհային ոստիկանության կողմից չեն բեկանվում միայն նման կամ նմանատիպ այլ փաստերով կայացված որոշումները, ինչն օրինական է և իրավաչափ:
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սամեհ Հասան Շուքրին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
«Պետք է յուրաքանչյուրս հավատա, որ կարող ենք ուղղակի ֆանտաստիկ լավ երկիր լինել: Մենք մեզ պետք է թասիբի գցենք՝ ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք չենք կարող: Կարողացա՞ ձևակերպել: Ասենք՝ հողն այնքան չոր է, որ եսիմինչքան դեռ պետք է ջրենք, որ սերմ կարողանանք ցանել: Մինչև հագեցման տեղին չհասնենք, այդ սերմը բերք չի տալու,- ասաց նա՝ հավելելով,- Այս մեկը ոնց որ ավելի լավ ստացվեց մոտս»:
Առողջ և գեղեցիկ մազեր ունենալը շատերի երազանքն է։ Fithacker.ru կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի խթանել մազերի աճը, դրանց գեղեցիկ տեսք հաղորդել։