«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ։ Ըստ այդմ՝ նա չունի որևէ անշարժ կամ շարժական գույք, 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր, ինչպես նաև չունի որևէ արժեթուղթ կամ ներդրում։
Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների գները մնացել են անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև ջրամատակարարման, աղբի հավաքման և կոյուղու գները:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ևս խոսել է «Բարսելոնայի» հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայում:
«Դեռ խորհրդային տարիներին ռուսական շուկայում մեր թեթև արդյունաբերության արտադարանքը բավական ճանաչված է եղել, մենք ներկայում փորձում ենք վերականգնել դա, այնտեղ դեռ կա մեծ սեգմենտ, որը կարող ենք զբաղեցնել»:
Apple-ը նոր սարքերը կներկայացնի մինչեւ այս ամսվա վերջը:
«Եթե ես 2 խաղում պարտվեմ, ինձ կհեռացնեն մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք պարտվել ենք վերջին 6 խաղերից 4-ում՝ ներառյալ Եվրոպայի լիգան և Իտալիայի գավաթը, իսկ դուք խոսում եք նոր պայմանագրի մասին: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եթե ինձ հեռացնեն, ապա ճիշտ կլինեն: «Ռոման» ուժեղ ակումբ է, որտեղ Ձեզանից արդյունք են պահանջում»,- Սպալետիին է մեջբերում Football Italia-ն:
Վարչապետը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր քաղաքացների հետ:
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ նման կենտրոն, կամ հնարավո՞ր է Հայաստանում գտնել մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ: Կանադայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Րաֆֆի Էլիոթը (Raffi Elliott-ian) կարծում է, որ հնարավոր է. ավելին, GetTreated ստարտափի միջոցով փորձում է ցույց տալ հայկական բժշկության թաքնված կողմերը և առավելությունները:
«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով»։
Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին:
Շատ ենք խոսել այն մասին, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պարբերաբար մարզիչներին առաջարկում է գնել այս կամ այն ֆուտբոլիստին: Իր մշտական հակառակորդի օրինակին է հետևել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հնարավորությանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի տարեկան եկամուտը կազմում է 169 մլն 606 հազար 767 դրամ, որից նրա աշխատավարձը՝ որպես Արտաշատի քաղաքապետ, կազմում է 2 մլն 143 հազար 600 դրամ, «Մայ Արգ» ՍՊԸ-ից շահաբաժինը՝ 1 մլն 401 հազար դրամ, «Իմպերիում պլազա» ՓԲԸ-ից ՝ 143 մլն 905 հազար դրամ, «Տերթազզա պարկ» ՍՊԸ-ից՝ 12 մլն, «Արգ.Լև.Գազ» ՍՊԸ-ից՝ 10 մլն 157 հազար դրամ։
«Բարսելոնան» նորանոր ճիգեր է գործադրում, որպեսզի թիմում պահի Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Պայմանագրի երկարաձգման համար «կապտանռնագույնները» պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին որպես բոնուս վճարել 40 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պայմանագրի ստորագրման դեպքում Լիոնել Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակը, ինչպես նաև խոսել է այդ հաղթանակում մրցավարների դերի մասին:
Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ:
«Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը:
«Շատ անգամ այս վիճակը զավեշտի է հասնում, օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի վերաբերյալ պրետենզիաներ էին ներկայացնում, անմիջապես կանխարգելեց` ասելով, թե՝ մի քաղաքականացրեք: Հիմնական դերակատարների միջև սուր ընտրապայքար չկա, կարծում եմ` թաքնված պայքար կա, քանի որ ընտրությունները մնում են ընտրություններ, անգամ նույն կուսակցության անդամներն են բախվում, նույնիսկ հասավ դանակահարության»:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
Փետրվարին հունվարի համեմատ 4,6 տոկոսով նվազել են տղամարդկանց հագուստի գները, իսկ 3,5 տոկոսով` կանանց հագուստի, 2,6 տոկոսով` նորածինների և երեխաների:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց հետո, թե՛ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները խելահեղ տոնակատարություն էին կազմակերպել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որակյալ մասնագետներին և արտասահմանում լավ կրթություն ստացած հայ երիտասարդներին Հայաստանում պահելու կարևոր պայման է համարում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը:
Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող էր, բայց հիանալի էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները:
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։
Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016 թվականին Հայաստանը 80-րդն էր, 2015-ին՝ 86, 2014-ին` 79, իսկ 2013-ին` 72-րդ էր:Այս վարկանիշում Հայաստանի՝ 2007-2017 թթ. ընթացքում ամենահաջողված ցուցանիշը եղել է 2008 և 200 9 թվականներին, երբ 66-րդն էր:
Օրգանիզմ մուտք գործելու դեպքում մակաբույծները վարակների և հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում։ Այս 7 մթերքը կօգնեն օրգանիզմը պակաս գրավիչ դարձնել մակաբույծների համար։