Առաջիկա ամիսներին հնարավոր կլինի՞ Իրանի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են շատ ակտիվ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:

Հարցին՝ այսինքն մոտակա ամիսներին հնարավոր կլինի՞ Իրանի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիրը, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Մենք հենց այդ հույսով ենք բանակցում, բայց ինչպիսին կլինի բանակցությունների ընթացքը, խիստ կոնֆիդենցիալ է ու դրա մասին չարժե խոսել»:

Անդրադառնալով ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԵԱՏՄ-ի և Չինաստանի բանակցություններին՝ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ Չինաստանի հետ բանակցությունները ևս շարունակվում են: Նա նկատեց, որ Չինաստանի հետ քննարկումներն ընթանում են ավելի հավասարաչափ տեմպով, քան Իրանի հետ:

«Կարծում եմ, որ Չինաստանի հետ բանակցությունները մենք ավելի շուտ կավարտենք, քան Իրանի հետ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031