Հունաստանի Սալոնիկ քաղաքի վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման։
Եթե ձեռքի տակ քացախ չկա, այն կարող եք փոխարինել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութով և 2 ճաշի գդալ սննդային սոդայով՝ այն խառնելով մեկ բաժակ ջրի հետ։
«Հարցը նրանում չէ, թե արդյո՞ք դուք կենթարկվեք հաքերային հարձակման, թե ոչ այլ նրանում, թե ե՞րբ դա կկատարվի»,- սա անվտանգության փորձագետների սիրելի ասացվածքն է, և ցավոք սրտի այն համապատասխանում է իրականությանը:
Վրաստանը հատուկ ընդունելություն էր կազմակերպել 6 միլիոներորդ զբոսաշրջիկի համար՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի մակարդակով։
Եթե ժողովուրդը կարողանա Աստվածաշունչ կարդալ, հակառակ այն տեսակետի, որ չի հասկանում, ապա շատ հարցերի պատասխաններ կստանա։ Ամեն ինչ կյանքում վերացական է, եթե մենք այդ խորհրդի բացատրությունը չունենք:
Շուրջ 2.3 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալները` կազմելով 1 մլն 178,7 հազար տոննա: 28,6 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 0,9 հազար տոննա:
Ներքին զբոսաշրջության մեծ մասը (71.1% կամ 696.6 հազար այցելություն) կատարվել է հանգստի և ժամանցի նպատակով։
Հայերս եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն ենք, և երբ բարձրաձայնում ենք, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել, պետք է հստակ հասկանանք, որ մենք էլ աշխարհին ասելիք ունենք:
Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությունից, որ Երևան-Գյումրի 2834-կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, թիվ 682 էլեկտրաքարշիչի վարորդը վրաերթի է ենթարկել գծերի վրա գտնվող հետիոտնին, ով տեղում մահացել է։
«Հայաստանն ապագա աշխարհում իր ճանապարհներն է փնտրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Ռուսաստանում քաղաքացիների էլեկտրոնային դիմումների շնորհիվ թմրանյութերի պատրաստման և օգտագործման վերաբերյալ արգելված տեղեկություններ պարունակող ավելի քան հազար կայք արգելափակվել է երկու ամսում:
Ֆրանսիացին արդեն պլանավորում է հաջորդ մրցաշրջանի համար թիմի ամառային նախապատրաստությունները:
«Սա եղել է չարյաց նվազագույն կոմպրոմիսը, որին մենք գնացել ենք… մեր կոնսենսուսն ուղղված էր նրան, որպեսզի կարողանանք քվեարկած ցուցակները հրապարակելուց հետո ապացուցել այս թվի բլեֆ լինելը»:
«Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆի հետ համատեղ ամրապնդել երկու երկրների առաջատար դերը Մերձավոր Արևելքի անվտանգության խնդրի լուծման գործում:
Հայաստանում 2016 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108 մլրդ 122,5 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 12,2 տոկոսով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների:
Ադրբեջանցի տնտեսագետ Օքթայ Հագավերդիևի փոխանցմամբ` Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2016-ի սեպտեմբերից անցկացրել է պետական օբյեկտների մասնավորեցման 20 աճուրդ, որոնց ժամանակ մասնավորեցրել է մոտ 1700 օբյեկտ:
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» տպավորիչ քամբեքը:
Բոլորը պետք է հասկանան, որ իրենց ձայնը գնման ենթակա չէ: Այս մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Եթե ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը, գոյություն ունեն ի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել լուծել այս խնդիրը։
Մաքսային ծառայության հրապարակած տվյալների մեջ, որոնք վերաբերում են 2016 թվականի ՀՀ արտաքին առևտրին, բավականին անսպասելի և անհասկանալի իրողություններ կարելի է հանդիպել։
Ա.Մանուկյանը նշեց, որ ժողովրդի մի մասը հավատում է և վախեցած է, հանդիպումների ընթացքում մի մասը վախենում է մոտենալ դաշինքի ներկայացուցիչներին, ասում են` կնկարեն, կտեսնեն իրենց և գործից կհանեն, կամ վարկերի հետ կապված խնդիրներ կհարուցեն, և այլն:
ՄԱԿի հումանիտար հացերով զբաղվող բաժնի ղեկավար Ստիվեն Օ՛Բրայանը ՄԱԿում կայացած ելույթի ժամանակ նշել է, որ 1945 թվականից սկսած աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում, և մի շարք երկրներում ավելի քան քսան միլիոն մարդ տառապում է սովից:
«Բարսելոնայի» հետ պատասխան խաղից մեկ շաբաթ առաջ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները մասնակցում էին խոհարարական մրցույթի, որտեղ խոսում էին առաջիկա հանդիպման մասին:
ԱՀ հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից սկսվելու է գարնանային արձակուրդը։
«Մեզ հաճախ հարցնում են՝ դուք դե՞մ եք անկախությանը, մենք պատասխանում ենք՝ այո՛, նման անկախությանը մենք դեմ ենք, որտեղից մարդիկ արտագաղթում են, որտեղ մարդիկ աշխատանք չունեն, որտեղ սոցիալական հարցերը խայտառակ վիճակում են, որտեղ կոռուպցիան և կաշառակերությունը խեղդել են մարդկանց»:
Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Էդուարդ Ներսիսյանի պաշտպանը իր մտահոգություններն էր հայտնել վերջինիս առողջական վիճակի և անձական հիգիենայի ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ։
«Պետք է փոքր բիզնեսի տեսակարար կշիռը ներկայիս ՀՆԱ-ի 70%-ը կազմի, որովհետև այդ դեպքում նա կկարողանա արագորեն փոփոխվել։ «Մեր երկրի տնտեսությունը չի պատժվում, եթե վատ տարի է կամ զրոյական տնտեսական աճ։ Մենք չլսեցինք, որ մի օլիգարխ սնանկանար, մինչդեռ պետք է սնանկանար, էլիտայի փոփոխություն պետք է լինի։ Անփոփոխ Հայաստա՞ն եք ուզում. այս ճահիճն է։ Հասկանո՞ւմ եք»։
Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքին, երբ բեռնատարը բախվել է դրա ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը: