Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»մեդալով։
ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:
Թուրքիայի Թունջելի քաղաքում գտնվող Մունզուր համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ վերցնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին դեռևս 2008 թվականին տրված պատվավոր դոկտորի կոչումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։
Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինին, որին հայրենիքում մեղադրում են հանցավոր կազմակերպման միջոցով «Ուկրնաֆտա» եւ «Ուկրգազդոբիչա» ընկերությունների թանկարժեք ունեցվածքի սեփականման մեջ:
«Հասարակությունը պետք է հասկանա, որ քաղաքական բանակցությունը լավագույն գործիքն է հակամարտությունը կարգավորելու ճանապարհին: Ակնհայտ է, որ Ղարաբաղն ի վերջո ինչ-որ կարգավիճակ ունենալու է: Երբ ես խոսում եմ ինքնիշխանության մասին, ես նկատի ունեմ անկախություն կամ համադաշնության կարգավիճակ, Ադրբեջանի հետ միասին: Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի կազմի մասին, չեմ կարծում, որ մենք ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է: Չեմ կարծում դա տեղի կունենա, թույլ տվեք հստակ դա նշել»,- ասաց նա:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ:
«Մեկը վատ վերաբերմունքի հետ կապված խախտումն է՝ կոնվենցիայի 3-րդ հոդված։ Մենք պնդում էինք, հիմա էլ պնդում ենք, որ վերաբերմունքը, որ դրսևորվում է պարոն Շիրխանյանի նկատմամբ, հակասում է կոնվենցիայի 3-րդ հոդվածին, և խնդրել էինք ճանաչել, որ կալանավորումն ապօրինի է եղել։ Դրանից հետո միջնորդել ենք, որ գործը քննվի առաջնահերթության կարգով. դա դատարանի 41-րդ կանոնն է։ Այդ միջնորդությունը բավարարվել է, ինչը շատ մեծ բացառություն է»։
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատասխանել է օրեր առաջ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրապարակած հայտարարությանը:
«Մենք Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին տվել ենք մեթոդաբանություն, ըստ որի իրենք պետք է կազմեն իրենց համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև կամայական կառավարման սուբյեկտում` լինի խանութ, մեծ ձեռնարկություն, փոքր ձեռնարկություն, քաղաք, գյուղ կամ երկիր, եթե դու չունես տեսլական, թե ուր ես գնում, ծրագիր չունես, ամեն օր գալու ես մանր-մունր խնդիրներ լուծես` չհասկանալով՝ ուր ես գնում»,- նշեց Կարապետյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո:
Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն:
Վ.Խաչատրյանը հայտարարել է, որ պետք է մեկ օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրվի. «Մեզ մեղադրում են, ասում են՝ դուք հող տվող եք: Մենք հող տվող չենք, չենք էլ եղել, մենք հող գրավող ենք»։
Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:
Մարտի 29-ին, ժամը 12:43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 5-րդ դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչի կողմից պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման:
Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է:
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Այդ մասին հաղորդել է գերմանական ակումբի նախագահ Ռայնհարթ Ռաուբալը: Վերջինս, ինչպես հաղորդում է Ruhr Nachrichten-ը, նշել է, որ ակումբը պլանավորում է ամռանը բանակցություններ վարել մարզչի հետ:
Եվրահանձնաժողովն արգելափակել է Եվրամիության ֆոնդային շուկաների խոշորագույն գործարկուների՝Deutsche Borse-ի եւ Մեծ Բրիտանիայի London Stock Exchange-ի միավորման գործարքը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում: