 
                        Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին փոխնախարարը
 
                                    Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինին, որին հայրենիքում մեղադրում են հանցավոր կազմակերպման միջոցով «Ուկրնաֆտա» եւ «Ուկրգազդոբիչա» ընկերությունների թանկարժեք ունեցվածքի սեփականման մեջ: Այդ մասին գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Կիրյուշինը մեղադրվում է Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք 2010-ից մինչեւ 2012 թվականներն ընկած ժամանակամիջոցում փոխնախարարի պաշտոնում եղած ժամանակ հանցագործության կատարման մեջ:
Լուցենկոն նշել է, որ Վրաստանի դատարանը վճիռ է կայացրել Կիրյուշինին 90 օրով կալանելու մասին՝ Ուկրաինա նրան արտահանձնելու որոշում ընդունելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        