«Այսօր, երբ ասում ենք՝ գյուղատնտեսությունն ունեցավ այսքան աճ, այսքան նվազում, իրականում դրա հիմքերը հեռախոսով կամ տարբեր հնարավոր միջոցներով բանավոր ճշտումներն են»։
Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, «Յունիբանկն» առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո: Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ:
«Ծրագիր ներկայացնելուց առաջ և հետո անչափ կարևոր է հասկանալ` քո ծրագիրը հանրության զարկերակը շոշափելո՞վ ես կազմել, թե՞ ոչ։ Մեզ համար կարևոր է` մեր ձայնը լսելի դարձնել ծրագիրը տեղ հասցնել ու հասկանալ` հո երկնքից իջած ծրագիր չե՞նք ներկայացրել։ Այսօր ողջ թիմի անունից կարող եմ ասել, որ այդ հարցի պատասխանը գտել ենք»։
«Պետք է այդպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը:
«Ելք» դաշինքի քայլերթը Երևանում (ուղիղ):
«Դուք տեսնում եք, որ ամենաբազմամարդ ու ինքնաբուխ հավաքները «Ծառուկյան» դաշինքի, Ծառուկյան Գագիկի հավաքների ժամանակ են լինում. ժողովուրդը կարծես թե կողմնորոշված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Այսօր կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
«Մենք սերմացուներ ներկրում ենք Ռուսաստանից, Թուրքիայից չենք ներկրում, իսկ այն, ինչ որ հայտարարում են հասարակական կազմակերպությունները, երևի թե իրենք կարող են մեկնաբանել՝ ինչ է։ Բոլոր դեպքերում, պետական ծրագրերով մենք Թուրքիայից ոչ մի բան չենք ներմուծում»։
«Այո, անտարակույս, ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հանգուցային թեմաներից մեկն է: Եթե պարոն Թիլերսոնը ժամանի (ես նրա հետ մինչ այդ հանդիպել եմ մի քանի անգամ, երկու կամ երեք անգամ), մենք, իհարկե, հավանաբար, կքննարկենք այդ թեման»,-ասել է նա՝ ելույթ ունենալով «Արկտիկաերկխոսության տարածք» համաժողովի լիագումար նիստում:
2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:
Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ Է, հերյուրանքներ ու սադրանքներ:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել:
Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:
«Այս անգամ ժամանակը կարճ է, և չեմ հասցնի երկիրը տեսնել, բայց, հուսամ, հաջորդ անգամ դրա հնարավորությունը կունենամ: Արդեն գիտեմ, որ նաև համեղ խոհանոց ունեք: Տանտիրուհին, ում տունն այս ընթացքում վարձակալել ենք, արդեն հասցրել է մեզ զարմացնել իր խոհարարական վարպետությամբ»,- նշեց Էրիկայի մայրը:
Այսօր՝ մարտի 30-ին, կայացել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստը:
«Մենք հայտարարել ենք, որ 2017թ. գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, որպեսզի պարտքը միջնաժամկետում կարողանանք կայունացնել: Դա ենթադրում է, որ ավելի պահպանողական վարքագիծ պետք է ունենանք 2017-2018թթ., իսկ դա նշանակում է, որ որոշակի ծրագրեր, որոնք նախատեսում էինք իրականացնել 2017-2018 թվականներին, մի փոքր պետք է հետաձգենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից եւ չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, տեղեկացնում է Mehr գործակալությանը:
Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
«Ես ընտրական այս գործընթացներին չեմ մասնակցում, դրա համար կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հրաժարվելով մեկնաբանել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակագրումների փաստը։
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:
«Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ քարոզարշավի լուսաբանումը հաճելիորեն տարբերվում էր մյուսներից, մամուլը բավականին համաչափ և օբյեկտիվ մեկնաբանում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը. արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը։
Սյունիքում ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարվա հոկտեմբեր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը: