«Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և, հատկապես, երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր, և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»,- ասել է Ղազարյանը:
«Մեր հիմնական նպատակներն են անվտանգությունն ու առաջընթացը: Մենք ներկայացրել ենք ծրագիր, որը միտված է տնտեսության դինամիկ զարգացմանը: Պլանավորվում է իրականացրել լուրջ ներդրումներ տարբեր ոլորտներում: Նույնիսկ տարածքային ինքնակառավարման մակարդակում ֆիքսվել են այն կետերը, որտեղ կարելի է նման ծրագրեր ներդնել»:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց չգազաֆիկացված տարածքների ջեռուցման վերաբերյալ: Ըստ նրա` բազմիցս նշվել է, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-96% է, ինչն աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրսներ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությանը: Նա նշեց, որ բազմաթիվ տեղերում սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեությունից, սնանկության գործընթացի չափազանց երկար տևելուց, աշխատավարձերի ուշացումից և այլ խնդիրներից:
Կրթության և դաստիարակության հիմքերը պետք է լիարժեք դրվեն. Կարեն Կարապետյան։
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան:
Հավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել է իր վճռի գործողությունը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի բնակիչների գրեթե երկու երրորդը համոզված է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորություններ են տարածում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, հայտարարել է, որ ընտրությունների մասնակցելու մտադրություն չունի։
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում դադարեցնել հյուրանոցների ամրագրման հայտնի Booking.com կայքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիմել երկրի առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին եւ խորհուրդ ստանալ իր ժողովրդականության վարկանիշը բարձրացնելու միջոցների շուրջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տանը կաշխատի որպես պետական ծառայող՝ աշխատավարձ չստանալով դրա համար:
Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:
Մեզ «Մայդան» պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի։ Եթե ժողովուրդը մերժում է իշխանությունը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, ու ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիր»,- երեկ անդրադառնալով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի հասցեին հնչող կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «Մայդան» կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երեկ երեկոյան Հայաստան են ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։
Վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուի համար տարբեր անուններ են շրջանառվում՝ Իշխան Զաքարյան, Ռոբերտ Քոչարյան և Հովիկ Աբրահամյան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին և շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին:
2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։
Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ևս երկու ուղղաթիռներ: Սա, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաև օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ:
Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Համաշխարհային մարզական մամուլը այսօր կրկին սկսեց խոսել կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեի և մադրիդյան «Ռեալի» հակամարտության մասին:
Մադրիդում անցկացված ցլամարտի ժամանակ վիրավոր ցուլը գետնին է տապալել ցլամարտիկին, իսկ այնուհետեւ մի քանի անգամ պոզահարել նրան:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: