Բաժիններ՝

Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել

Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալված լրագրողները մեղադրվում են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock­ից օգտվելու մեջ: Նրանց մեջ է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նևշեհիր կատարած այցը լուսաբանող լրագրողը:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս