 
                        ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համատեղ օգտագործել իրենց ռազմածովային ուժերը
 
                                    ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի (USNI) պորտալը:
«Սա հիանալի հնարավորություն է երեք բարձրակարգ ծովային տերությունների համար՝ որոշելու այն ոլորտները, որոնցում իրենք կարող են համատեղ աշխատանք տանել եւ խորացնել այն»,-հրատարակությանն ասել է ԱՄՆ-ի ռազմածովային հրամանատարության աղբյուրը:
Հրապարակման մեջ նշվում է, որ բոլոր երեք կողմերն անհանգստություն են հայտնում Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի աճող ակտիվության կապակցությամբ:
Համաձայնագիրն ստորագրվել է երեք երկրների բարձրաստիճան ծովային սպաների՝ Ֆրանսիայի ՌԾՈւի շտաբի պետ ծովակալ Քրիստոֆ Պրազյուկի, Առաջին ծովային լորդ ծովակալ սըր Ֆիլիպ Ջոնսոնի (Մեծ Բրիտանիա) եւ ԱՄՆ-ի ՌԾՈ-ւի գլխավոր հրամանատար Ջոն Ռիչարդսոնի կողմից:
Պայմանավորվածության բաց մասը, որը հրապարակվել է մամուլի համար, նախատեսում է փոխգործակցության զարգացում երեք ուղղություններով: Կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվորեն տեղեկատվություն փոխանակել ծովում ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ հականավային պաշտպանության առաջադրանքներում եւ ավիակիրների գործողություններում նավատորմների մարտական ուժերի համատեղ կիրառման շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        