
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Թոմաս Տուխելի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ: Այդ մասին հաղորդել է գերմանական ակումբի նախագահ Ռայնհարթ Ռաուբալը: Վերջինս, ինչպես հաղորդում է Ruhr Nachrichten-ը, նշել է, որ ակումբը պլանավորում է ամռանը բանակցություններ վարել մարզչի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը կարող է փոխարինել Արսեն Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Տուխելը գլխավորել է «Բորուսիան» նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուրգեն Կլոպին: Թիմը նրա գլխավորությամբ Գերմանիայի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը: Մարզչի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը