
Արտակարգ դեպք Երևանում. իրանցի զբոսաշրջիկը ինքնասպան է եղել. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։