
Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցում

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում է BBC-ին:
Սպասվում է, որ ավելի ուշ վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում կանցկացնի նախարարների կաբինետի հետ, իսկ այնուհետեւ ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում:
Նախատեսվում է, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կտեւի երկու տարի: Դոնալդ Տուսկը հաստատել է, որ Brexit-ի մասին պաշտոնական ծանուցումն ստացվել է:
Սպասվում է, որ Brexit-ի վերաբերյալ պաշտոնական ծանուցումից անմիջապես հետո կհրապարակվի ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների հռչակագիրը, հաղորդել «Ինտերֆաքս»-ը: