Բաժիններ՝

Գուտերիշը կարևորել է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Հորդանանում ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 28-­րդ գագաթնաժողովի բացմանը:

«Բոլորը հասկանում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ պայքարը հաջողություն չի ունենա առանց քաղաքական կարգավորման»,­-ասել է նա: Քսանութերորդ արաբական գագաթնաժողովն անցկացվում է Հորդանանում կազմակերպության անդամ 18 պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Այն ամենաներկայացուցչականներից մեկն է դարձել վերջին տարիների ընթացքում: Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար Եմենում, սակայն այս երկրի իշխանությունները ներքին բարդ իրադրության պատճառով հրաժարվեցին միջոցառման անցկացումից: Արաբական պետությունների լիգան միավորում է 21 երկրների եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ): Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս