 
                        Թուրքական համալսարանը հետ է վերցրել Օզդեմիրին տրված պատվավոր դոկտորի կոչումը
 
                                    Թուրքիայի Թունջելի քաղաքում գտնվող Մունզուր համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ վերցնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին դեռևս 2008 թվականին տրված պատվավոր դոկտորի կոչումը:
Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը՝ նշելով, որ պատճառը Թուրքիայի վերաբերյալ Օզդեմիրի հայտարարություններն են:
Համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում են կայացրել Օզդեմիրի կողմից «Թուրքիայի Հանրապետությանը և մեր ազգին նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու» համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        