Հատուկ միջոցներով և բնակարանագողության «պարագաներով» զինված գողերը վնասազերծվեցին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Վաշինգտոնում մարտի 14-ին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
«Ես նախկինի նման կարծում եմ, որ ռուսերեն լեզվի ազատ իմացությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան։ Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, եթե որևէ մեկը պատրաստ է վիճարկել և բանավիճել, պատրաստ եմ հանրային քննարկման»,- ասաց Կիսելյովը։
Բրիտանական Mirror պարբերականի լրագրողները սյուժե են նկարահանել Սանկտ Պետերբուրգի հանրակացարանի մասին, որտեղ մեծացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Նման հայտարարություններ անելու արդյունքում պետք է բոլոր քաղաքական ուժերն ուղղակի ապացուցեն՝ ինչ են ուզում դրանով ասել: Իսկ ընդհանրապես, ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ իրենք կատարում են պատվեր: Երկրորդ՝ եթե քաղաքական ուժերը պայքար են մղում հաջողությունների համար, որ երկրում ինչ-որ բան փոխվի, ապա նպատակը չպետք է մեկը մյուսին սևացնելը կամ քննադատելը լինի: Նախընտրական շրջանում պետք է մրցունակ լինեն լիդերները, ծրագրերն ու գաղափարները, որը պետք է երկիրը փոխի: Թե ներքին բամբասանքներում, կուլիսներում ով՝ ում մասին ինչ է խոսում, մեզ չի հետաքրքրում»:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան, որտեղ կայանալու են անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդատվություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենյա Անոշինին։
Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկման է դրվել 5-րդ գումարման Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի լիազորությունների կասեցման հարցը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Տաքսու վարորդի սպանության բացահայտումը. մանրամասներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին աջակցել է Թոնի Բելյուին Դևիդ Հեյի դեմ մենամարտում:
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև ստորագրվել է 2017-2018թթ. Համագործակցության և խորհրդատվությունների պլան, հայտնում է APA գործակալությունը։
«Սեյսմոլոգիական տեսանկյունից Կապանի, Արցախի երկրաշարժերը թույլ էին: Ճիշտ է, մարդիկ զգացին, որոշ չափով խուճապ եղավ, երեխաներին դուրս հանեցին տներից, բայց դրանք, ամեն դեպքում, մասնագիտական տեսանկյունից թույլ ցնցումներ էին»:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափի հեռանկարայնության մասին, հայտնում է Interfax-ը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունները որակել է «շատ լարված»։
«Ընթացիկ իրավիճակի լույսի ներքո մենք հանգեցինք այն որոշմանը, որ Շմիդտից բաժանվելն անհրաժեշտ քայլ է «Բայերի» հետագա զարգացման համար»,- հայտարարել է լևերկուզենյան ակումբի գլխավոր տնօրեն Միխայել Շադեն:
«Ես վստահ եմ, որ մեր ծրագրերը մշտապես եղել են մրցունակ, և ծրագրերից բազմաթիվ դրույթներ կյանքի են կոչվել: Ես վստահ եմ, որ այդ 30 կետը հնարավորությունը կտան՝ Հայաստանը տեսնել վերածնված: Սա մեր նպատակն է, որի համար մենք մրցակցության մեջ ենք»,- այսօր ՀՎԿ նախընտրական ծրագրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիա կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն նվիրված ուղերձում ասել է Սիրիայի փո խվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Կասեմին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրան կատարած այցին, հայտնել է, որ Իրանը լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ։
«Մարդիկ վախենում են ասել իրենց կարծիքը։ Անգամ այն ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, աշխատակիցները գալիս են, ասում են, որ եկել են ու իրենց ընտրակաշառք առաջարկել, կամ ասել են, որ պետք է գրանցում փոխեք, եթե ոչ, ամուսինդ աշխատանքը կկորցնի։ Ես իրենց առաջարկում եմ գնալ համապատասխան մարմիններին դիմել, իսկ ես կապահովեմ իրենց պաշտպանությունը, սակայն վախենում են, համատարած վախենում են մարդիկ, իսկ վախի մթնոլորտում ոչ մի հարցում չի կարող ճշգրիտ լինել»։
Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:
Նրա խոսքով՝ Տուսկը վայելում է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» լիակատար աջակցությունը, որը ԵՄ ամենաազդեցիկ ուժն է։
Ռուսաստանը կնպաստի, որ Բաքվի և Երևանի համար Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունելի հանգուցալուծում գտնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս ծրագրի իրականացման դեպքում մեր բյուջե կարող են մտնել հարյուր միլիոնավոր դրամներ։ Ծրագրի առաջին կետը կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները։ Հայաստանում պետք է հատուկ օրենք ընդունվի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, Հայաստանից ապօրինի դուրս բերված գումարները հայրենիք վերադարձնելու համար»։
Մարտի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։
Քիչ առաջ Ավան վարչական շրջանում «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա: «Մեր քաղաքացիներին սպառնում են՝ աշխատանքից ազատելով, սոցիալական խնդիրներով, ամեն ինչ անում են, որ մեր հավաքականությունը խախտվի, բայց մենք եկել ենք ասելու, որ ելք կա, և մենք տեսնում ենք այդ ելքից օգտվելու՝ ժողովրդի հնարավորությունը: Ապրիլի 2-ին դուք կարող եք գնալ ընտրատեղամասեր, վերցնել թիվ 1 քվեաթերթիկը և օգտվել ելքի հնարավորությունից»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Հայաստանի մշակույթի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ մարտի 2-ին և 3-ին Երևանում կայացած հանդիպման շրջանակում կազմակերպվել է լավաշ թխելու և այն հյուրասիրելու արարողություն, ցուցադրվել են հայկական տարազներ, ելույթ է ունեցել Ստվերների թատրոնը, ներկայացվել է «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը:
Մոսկվայում անցկացվում է ՌԴ և Ադրբեջանի արտգործնախագահներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մամուլի ասուլիսը։ Առաջինը ելույթ ունեցավ ՌԴ արտգործնախարարը, որը հայտնեց, որ քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման, Կասպից ծովի կարգավիճակի հարցերը, առևտրատնտեսական հարաբերությունները։