Բաժիններ՝

Մեհրիբան Ալիևայի պատգամավորական լիազորությունները կասեցվել են

Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկման է դրվել 5-րդ գումարման Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի լիազորությունների կասեցման հարցը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանի ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովը հիշեցրել է այն մասին, որ Իլհամ Ալիևի հրամանով Մեհրիբան Ալիևան փետրվարի 21-ին նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ։

«Համաձայն Սահմանադրության՝ եթե Միլի մեջլիսի անդամը նշանակվում է պետական մարմիններում պաշտոնի, ապա պետք է վայր դնի իր պատգամավորական լիազորությունները։ Դրա հետ կապված՝ Մեհրիբան Ալիևան մարտի 3-ին դիմել է ԿԸՀ»,- ասել է նա։

Հարցը դրվել է քվեարկության ու ընդունվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս