Կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը․ ինչի՞ համար է նա մեղադրվում
Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար․ տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

