Բաժիններ՝

Լավրովը հեռանկարային է անվանել Ռուսաստան-Թուրքիա-Իրան «եռյակը»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափի հեռանկարայնության մասին, հայտնում է Interfax-ը։

«Մոտ ապագայում տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի գագաթաժողովը նախարարների մակարդակով։ Խոսելու ենք մեր փոխգործակցության տարբեր ուղղությունների մասին՝ դա և՛ առևտուրն է, և՛ տնտեսությունը, և՛ ներդրումները, համատեղ ենթակառուցվածքային նախագծերը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը նույնպես քննարկվելու է արտաքին քաղաքական համագործակցությունը, «առաջին հերթին սիրիական ճգնաժամի կարգավորմանը նպաստելը մեր համատեղ նախաձեռնություններով, որին միացել է նաև Իրանը»։

«Այնպես որ, կարելի է խոսել Ռուսաստան-Թուրքիա-Իրան ևս մեկ հեռանկարային եռյակի մասին»,- ասել է Լավրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031