ԱՄՆ-ն համաձայնել է վերադարձնել Բելառուսին պատկանող 43-44 միլիոն դոլարը․ Ջոն Քոուլ
Նա այս մասին հայտարարել է Մինսկում Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ։ Քոուլի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն խնդրել է բանկին ապասառեցնել միջոցները և ներկայումս մշակում է դրանց վերադարձման մեխանիզմ։
«Ես լիովին աջակցում եմ ձեր պահանջներին։ Իրականում, դուք բացարձակապես ճիշտ եք։ Այս միջոցները պետք է ապասառեցվեն և վերադարձվեն։ Մենք խնդրել ենք բանկին ապասառեցնել այդ միջոցները։ Մենք ներկայումս մշակում ենք դրա համար մեխանիզմ։ Հենց որ բանկից ստանանք կոնկրետ պատասխան, մենք անմիջապես կտեղեկացնենք ձեզ», – ասել է նա։

