Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի հետ հարաբերությունները որակել է «շատ լարված»

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունները որակել է «շատ լարված»։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին նա Բրյուսելում ասել է լրագրողներին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ և պաշտպանության նախարարների ղեկավարների համատեղ նիստից առաջ։

«Հարաբերությունները շատ լարված են, և մեր խնդիրն է դրանք կարգավորել»,- ասել է Գաբրիելը։

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին Ստամբուլում ծագումով թուրք գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի կալանավորումից հետո։

Նա կասկածվում է թուրքական իշխանությունների կողմից «ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունենալու, ահաբեկչություն քարոզելու մեջ»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել էր Անկարայից ազատել Յուջելին և հետևել ԶԼՄ-ների ազատությանը։

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «նացիստների գործողությունների հետ»՝ հարուցելով Գերմանիայում լուրջ դժգոհություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031