Բաժիններ՝

Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները

Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին և հայտնել, որ ծեծի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի բնակիչներ 27-ամյա Աշոտ Ա.-ն և 24-ամյա Երջանիկ Ա.-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գառնու համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Գեղադիր բնակավայրում ավտոմեքենայի վերանորոգման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխվածների և նրանց համագյուղացիներ 20-ամյա Տիգրան Գ.-ի, 27-ամյա Մհեր Գ.-ի, 36-ամյա Մայիս Մ.-ի և 48-ամյա Ֆարամազ Գ.-ի միջև, որի ժամանակ վերջինները ձեռքերով, ոտքերով, ապա շինարարության մեջ օգտագործվող տարբեր գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Աշոտ և Երջանիկ Ա.-երին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Գեղադիր բնակավայրի 4-րդ փողոցում։Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930