Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգիայի ոլորտում միջազգային շուկաներ մուտք գործելու նոր ուղիների վերաբերյալ։ Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լոգիստիկայի կարևորությունը և նրանց դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն կամուրջ։

Բացի այդ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներիը, տարածաշրջանային հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930