Բաժիններ՝

Ուեյն Ռունին շնորհավորել է Բելյուին՝ Հեյի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին աջակցել է Թոնի Բելյուին Դևիդ Հեյի դեմ մենամարտում:

Բրիտանացի բռնցքամարտիկ Թոնի Բելյուն հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով՝ Դևիդ Հեյի դեմ մենամարտի 11-րդ ռաունդում:
Մենամարտից հետո Բելյուն հանդիպել է Ուեյն Ռունիի հետ, ով աջակցել է բռնցքամարտիկին մենամարտի ժամանակ:

«Ես անհանգստանում էի, բայց ես երջանիկ եմ նրա համար: Աշխարհի չեմպիոնը բարձրացավ հաջորդ քաշային կարգ և հաղթեց Դևիդ Հեյին՝ ամենաուժեղներից մեկին ծանր քաշային կարգում: Անհավանական է»,- ասել է Ռունին iFL TV-ին:

Բելյու – Հեյ մենամարտը դիտելու էին եկել նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում կարելի էր տեսնել «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստներ Սիլվեն Դիսթենին և Մարուան Ֆելաինիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031