Մոսկվան կօգնի Բաքվի և Երևանի համար գտնել Ղարաբաղի հարցով ընդունելի հանգուցալուծում

Ռուսաստանը կնպաստի, որ Բաքվի և Երևանի համար Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունելի հանգուցալուծում գտնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի կողմերի համար ընունելի հանգուցալուծմանը ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը ենթակա է կարգավորման։
Լավրովը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ երկու-երեք առանցքային թեմաները դեռևս քննարկվում են, սակայն կողմերը դեռ հեռու են համաձայնության գալուց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031