Բաժիններ՝

Mirror-ի լրագրողները ցուցադրել են հանրակացարանը, որտեղ մեծացել է Պուտինը

Բրիտանական Mirror պարբերականի լրագրողները սյուժե են նկարահանել Սանկտ Պետերբուրգի հանրակացարանի մասին, որտեղ մեծացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշվում է, որ Պուտինը մեծացել է ստվարաթղթե պատերով և մի քանի ընտանիքի համար նախատեսված մեկ զուգարանով հանրակացարանում։

Ապագա նախագահը մեծացել է հետնախորշերում, որտեղ շրջում էին բանդիտական խմբերը, պատմում են լրագրողները։

«Դժվար է հավատալ, որ նման աղքատության մեջ ապրողը կարող էր դառնալ աշխարհի ամենահզոր ու հարուստ մարդկանցից մեկը»,- ասվում է հոդվածում։
Պուտինի մանկության նախկին ընկերներից մեկը պատմել է Mirror-ին, որ նա սովորել է գոյատևել այդ փողոցներում։

«Դա դաժան էր և դա նորմալ էր՝ գոյատևում է առավել կենսունակը։ Դա նրան ուժ էր տալիս հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասում է Mirror-ի զրուցակիցը։
Երիտասարդ Պուտինը որսում էր առնետների, որոնք լի էին այդ շրջանում, պնդել է զրուցակիցը։ Այդտեղ էլ ապագա նախագահը կյանքի կարևոր դաս է ստացել։ «Երբեք մի՛ քշեք առնետին անկյուն։ Ես լսել եմ, թե ինչպես է նա դա բազմիցս ասել այդ մասին»,- հավելել է Պուտինի նախկին ընկերը։

«Չորրորդ հարկի նախկին բնակարանը ներկայում այլ ընտանիք է զբաղեցնում։ Մենք սիրալիր թակեցինք դուռն ու հարցրինք՝ արդյո՞ք կարող ենք տեսնել սենյակը, որտեղ Պուտինը մեծացել է։ «Ո՛չ», եղավ պատասխանը, իսկ հետո սկսվեց հայհոյանքը։ Մենք չարաշահել էինք հյուրընկալությունն ու ժամանակն էր հեռանալ»,- գրել են լրագրողները։

https://www.youtube.com/watch?v=xtMl5JTFrwA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս