«Սա արդեն ուրիշ հարց է, սա նախընտրական ծրագրի հետ որևէ կապ չունի». Հեղինե Բիշարյանը՝ Արցախի խնդրի կարգավորման մասին

«Ես վստահ եմ, որ մեր ծրագրերը մշտապես եղել են մրցունակ, և ծրագրերից բազմաթիվ դրույթներ կյանքի են կոչվել: Ես վստահ եմ, որ այդ 30 կետը հնարավորությունը կտան  Հայաստանը տեսնել վերածնված: Սա մեր նպատակն է, որի համար մենք մրցակցության մեջ ենք»,- այսօր ՀՎԿ նախընտրական ծրագրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

168.am-ի հարցին՝ ՀՎԿ նախընտրական ծրագրում արցախյան խնդրի կարգավորման մասին որևէ խոսք չկա, ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունն այդ հարցում, նա պատասխանեց. «Արցախի մասին մենք մշտապես խոսել ենք, մենք ասում ենք, որ Արցախը պետք է Հայաստանի մասը լինի, և մենք կողմնակիցն ենք, որ այն կարող է լինել այդպիսի կարգավիճակում: Մենք մշտապես ենք խոսել, այնպես չէ, որ չենք խոսել, գուցե և ժամանակի առումով կամ երկար չխոսելու արդյունքում… բայց ծրագրում հստակ տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Տարածքների կարգավորման գործընթացի հետ կապված՝ պետք է անպայման երկկողմանի, այսպես ասած՝ փոխադարձ համաձայնություն լինի, բայց այս պահին մեզ մոտ նման խնդիր չկա՝ տարածքների հանձնման, և այլն: Սա արդեն ուրիշ հարց է, սա նախընտրական ծրագրի հետ որևէ կապ չունի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս