«Մենք մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների, և կարող ենք կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը մաքառում, ինչպես է ժողովուրդը տանջվում։ Բայց մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև այն խոսակցությունները, թե դու զինվորական ես, դու պետական գործիչ ես, կառավարման համակարգում ես եղել, քեզ պե՞տք է այս ամենը։ Այո՛, պետք է այս ամենը, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին»։
Դպրոցականները կանխել են կասկածյալի փախուստը. մանրամասնում է քննիչը:
Մրցույթին դիմել է 50 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում՝ 12 հայտ ընդունվել է «Մերօրյա հերոսների փառաբանում», 10 հայտ ստացվել է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում, 3 ՀԿ հայտ է ներկայացվել «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում։
Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել էր, կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է կոորդինացնեն իրենց ջանքերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից կատարված գողության հանգամանքները։
Անկախություն ձեռք բերելու պահից Հայաստանը պատմական շանս ստացավ՝ ստեղծել վերազգային քաղաքական ազգ: 1989-2003թթ. հայ հասարակության լայն մասսաներն ամբողջ աշխարհում մեծ հույսեր էին կապում իրենց պատմական հայրենիքի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջնահերթություն է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Հայաստանում գազի գնի 25% իջեցումն իրատեսական է։ Այս մասին այսօր Եղվարդում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից առաջադրված Լևոն Զուրաբյանը։
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանն ընտրվել է բուհի ռեկտոր:
Խուզարկությամբ մարիխուանա հայտնաբերվեց:
Մարտի 6-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ այս իշխանություններն անում են ամեն ինչ՝ վերարտադրվելու համար. «Նույնիսկ Սահմանադրությունն են փոխել իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Դա շատ նեղ խումբ մարդկանց համար էր պետք, նրանք մեզ դա պարտադրեցին, ու ստիպված ենք նոր Սահմանադրությամբ մասնակցել այս ընտրություններին»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 6-ին 3 երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
«Յուրաքանչյուր քաղաքակիրթ անձնավորություն հասկանում է, որ չափազանց կարևոր պահեր ենք ապրում»,- այսօր Իջևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Տեսագրող սարքն արձանագրել է դեղատան կողոպուտը:
Ներկայումս Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Հաջորդ ամիս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Ռուսաստանը 2016թ. դուրս է եկել 20 տարվա մեջ ամենածանր ռեցեսիայից, գրում է Bloomberg գործակալությունը։
«Երբ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, վարչապետ ֆիգուրը փաստացի դառնում է, այսպես ասած՝ «նախագահը», այսինքն՝ իշխանության մեջ առաջին մարդը: Գուցե հասարակությունը սա դեռ լիովին չի ընկալում, որովհետև դեռ այդ ժամանակը չի եկել»:
Մոսկվայում Էրդողանը կմասնակցի Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստի աշխատանքներին: Նիստը նախագահելու են Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անդրիաս Ղուկասյանի հիմնական թեզն է՝ քվեարկիր հանուն ազատության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստի հրավիրել է ազգային հավաքական:
Երեկ դատարանը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով առաջադրված Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին փաստաբան Կարեն Մեջլումյանը նկատեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի հուլիսի 30-ից գտնվում է անազատության մեջ, և պարբերաբար նրա կալանքի ժամկետը երկարացվում է:
«Տարիներ շարունակ մեզ մեղադրել են ամբոխահաճության մեջ, որ դա անհնար է: Հիմա, եղբայր, 100 հազար մարդ ստացե՞լ է իր ավանդը, 40 մլն դոլար մարդիկ ավանդ ստացե՞լ են. սրանք պաշտոնական թվեր են: Հիմա ասում ենք, որ տասնյակ-հազարավոր մարդիկ դեռ կան, որ պետք է իրենց փողը ստանան, եկեք տանք այդ ավանդները»:
«Իրականում սա լուրջ մեսիջ է, որով Հանրապետական կուսակցությունը փորձում է հավաստիացնել, որ այն, ինչ իրենք նախաձեռնել են, սկսած այն պահից, երբ փոփոխություններ սկսվեցին Կառավարության կազմում, հետո՝ կուսակցության ներսում, հետո արդեն՝ երիտասարդացած առաջին տասնյակում, նույն գիծը շարունակվում է»:
«Եթե Կոմունիստական կուսակցությանը ձայներ բաժին հասնեն, ապա դրանք լինելու են միայն և միայն ի հաշիվ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ընտրազանգվածի ձայների, որովհետև երկու դեպքում էլ գործ ունենք նույն ընտրազանգվածի հետ: Եթե Կոմկուսը Սերգեյ Բադալյանից հետո այդքան չքայքայվեր և կարողանար պահպանել իր դիրքերը մինչև հիմա, ուրեմն Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի առնվազն կեսը լինելու էր Կոմկուսինը: Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- պարզաբանում է Կարեն Քոչարյանը:
Մարտի 7-ին «Ելք» դաշինքի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին դիմում է ներկայացրել, որ անհայտ անձը մարտի լույս 7-ի գիշերը պատռել է քաղաքի Տիգրան Մեծի 16/1 հասցեում գործող «Ելք» դաշինքի շտաբի պատին փակցված պաստառը: