Բաժիններ՝

«Բայերը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Ռոգեր Շմիդտին

Նոր մարզչի անունը դեռ չի նշվում:
«Բայերը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռոգեր Շմիդտի հետ պայմանագրի չեղարկման մասին:

«Ընթացիկ իրավիճակի լույսի ներքո մենք հանգեցինք այն որոշմանը, որ Շմիդտից բաժանվելն անհրաժեշտ քայլ է «Բայերի» հետագա զարգացման համար»,- հայտարարել է լևերկուզենյան ակումբի գլխավոր տնօրեն Միխայել Շադեն:

Շմիդտի գլխավորությամբ «Բայերը» վերջին խաղում խոշոր հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» (2:6) և մրցաշարային աղյուսակում իջավ 9-րդ հորիզոնական:
Շմիդտը ղեկավարում է «Բայերը» 2014թ. հունիսից: Նրա ղեկավարությամբ թիմը Բունդեսլիգայում գրավել է 3-րդ և 4-րդ տեղերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս