Ճապոնացիներին՝ լավաշ թխելու, տարազների, Հայաստանի 10 պատմական քաղաքների մասին
Հայաստանի մշակույթի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ մարտի 2-ին և 3-ին Երևանում կայացած հանդիպման շրջանակում կազմակերպվել է լավաշ թխելու և այն հյուրասիրելու արարողություն, ցուցադրվել են հայկական տարազներ, ելույթ է ունեցել Ստվերների թատրոնը, ներկայացվել է «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` հանդիպմանը քննարկվել են հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և հանրահռչակմանը վերաբերող, ինչպես նաև բնագավառի իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված խնդիրներ:
Ներկաներին ողջունել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ: