Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել մոտ 10 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ, 2019 թվականին առաջին մատակարարումները կարող են կազմել երկուսից մինչև չորս օդանավ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը պաշտոնապես հեռացել է ռուսական «Ամկար» ակումբից:
«Բա հո Նիդեռլանդների չափ չի՞ աճի, որտեղ դեպոզիտի վրա տոկոսը մի տոկոս է։ Այսինքն՝ ոչինչ էլ չանեք, ինքը 15 տոկոս պետք է աճի։ Մի օր առանց կապիտալիզացիայի դեպոզիտների աճը ներկայացրե՞լ եք, քանի անգամ խնդրել ենք այստեղ»։
Եղեգնաձորի ավտոկայարանի շենքի դռները բաց էին։ Ներսում եղած միակ դռան վրա էլ գրված էր՝ ոսկերիչ։ Պարզվեց ոսկերիչը հենց ավտոկայարանի պետն է, ում անմիջական պարտականությունները սահմանափակվում էին իր ոսկերչական գործունեությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստան մսի մատակարարումների արգելքին, հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին գտնել երկու երկրների ինտեգրացման «նեղ հատվածներն» ու «սոսնձել» հարաբերությունները, այլ ոչ թե կայացնել որոշումներ, որոնք դրանք կբարդացնեն, հայտնում է RIA Novosti-ն։
«Եթե դա շրջադարձ է, ապա ի՞նչ շրջադարձ։ Եթե դա կորեկցիա է, ապա ինչպիսի՞ և ո՞ր տարածաշրջաններում։ Մի բան հստակ է ինձ համար, որպես հետևանք, որ փաստացի Եվրոպայում և նաև ԱՄՆ-ում իրենց մեջ փակվելու միտումները բավականին մեծացել են, ի նկատի ունեմ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, և Լե Պենի և մյուս աջ ծայրահեղականների աճը Եվրոպայում՝ որպես ձայն։ Չեմ ասում, որ նրանք կհաղթեն, բայց նրանք լուրջ ազդեցություն են թողնելու քաղաքականության վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան ձևաչափով» հանդիպումների մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
Միջսիրիական բանակցությունները նախկինի պես պլանավորված են փետրվարի 20-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Յարա Շարիֆը։
«Ես նույնպես կարծում եմ, որ հիպոթեքային շուկայի զարգացման ուղիներից մեկը պետք է լինի տոկոսադրույքի նվազեցման ուղղությամբ լուրջ աշխատանքներ կատարելը ու բանկերին նույնիսկ հանձնարարականներ տալը, որ նրանք կարողանան ֆինանսական շուկայում ստեղծել, ունենալ ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային ռեսուրսներ»։
«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը դիմել է դատարան՝ պահանջելով առոչինչ համարել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գործի ընթացքը՝ Արմենուհի Ղազարյանն ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, կուսակցության համակարգող խորհրդի նախկին նախագահ, ներկայիս կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանի։ Հայցադիմումում, որպես երրորդ անձ, նշվել է ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը։
Բանան ներկրած տնտեսվարողը ինչպիսի՞ կոնկրետ աջակցություն է ստացել ՊԵԿ-ից եւ ի՞նչ է նկատի առնվում «հաջողությամբ իրականացրել ներկրումը» արտահայտության ներքո:
Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե 2016 թվականին ֆիզիկական անձանց ավանդների գումարը մեր հայկական բանկերում որքանո՞վ է ավելացել, և քանի՞ ավանդադիր ֆիզիկական անձ ունենք։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է խոսակցությունները ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կանանց մեջ երբեք վեճ չի եղել:
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։
Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այս պարագայում մենք բախվում ենք նաև տարատեսակ այլ հարցերի հետ, օրինակ՝ մայրենի լեզվով անսխալ գրելու համար անհրաժեշտ է լինել շատ ավելի կարդացած, իսկ Հայաստանում գիրք կարդացողների քանակը շատ քիչ է, միաժամանակ արձանագրելով, որ հայատառ բովանդակությունը համացանցում համեմատաբար քիչ է:
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով Թուրքիայից և այլ երկրներից անորակ ու չփորձված սերմացուների ներկրման խնդրին՝ ասաց, որ պետք է խիստ վերահսկողություն լինի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ:
Փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Մեր տեղեկություններով` այսօր թթվածնի արտադրամասի բլոկներից մեկն արդեն ապամոնտաժում են, իսկ որոշ ժամանակ առաջ օտարվել է մի աղաց: Եվ այդ ամենը վաճառվում է՝ որպես մետաղի ջարդոն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է RIA Novosti-ն։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, որ «Ծառուկյան» դաշինքն առայժմ ձեռնպահ է մնում Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հայաստանյան կառույցի հետ համագործակցությունից, ըստ որոշ վերլուծաբանների, կոտրում է Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիա» հասկացությունը: Սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում կտրականապես մերժեց այդ տեսակետը:
Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկանում կյանքից հեռացել է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Դավիթ Տիգրանի Զալյանը: