Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2017 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը:
Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ գարունը մոտ է, փետրվարի 24‐ից Եգիպտոսից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 10‐15 աստիճանով:
«Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավորությունները ունի այդ շեմը անցնելու և չեմ տեսնում այդ նպատակին հասնելու որևէ խոչընդոտ»,- ասաց Իսկանդարյանը: Երկրորդ տեղի համար, ըստ Իսկանդարյանի, հավակնելու է «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուս կուսակցությունների խնդիրը լինելու է խորհրդարան անցնելը:
Սերգեյ Ավետիսյանի խոսքով` հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վրա, քանի որ այնտեղ տեւական ժամանակ ներդրումներ չեն իրականացվել: ««Շիրակ» օդանավակայանում նախատեսվում է վերանորոգել մեկնման սրահը, փոխել մուտքի ապակիներն ու ավելացնել անցակետերի թիվը, դրանք 4-ից հասցնելով 12-ի»,-ասաց Ավետիսյանը, հավելելով, որ աշխատանքների մեկնարկը կտրվի 2017 թվականի ապրիլից:
Սև շուկայում «Եվրատեսիլի» տոմսերի արժեքը հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրոյի ընթացիկ փոխարժեքով), ինչը 3-5 անգամ գերազանցում է սկզբնական գինը: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր մրցասպարեզ կդառնա Միջազգային ցուցահանդեսաին կենտրոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։
Ռոբերտո Մանչինին «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը թիմից հեռացրեց Կլաուդիո Ռանիերիին, հաղորդում է Football Italia-ն:
Մեր վարչապետի ակտիվ հանդիպումները, նույնիսկ քսան պաշտոնատարի հետ Վրաստան այցի մասին հաղորդագրությունները ստվերվում են: Լրատվական դաշտում հիմնականը խորհրդարանական ընտրությունների թեման է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 24-ին` ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 1բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեգենդար դարպասապահը կիսվել է ֆուտբոլի ֆինանսական կողմի վերաբերյալ կարծիքով և կանխատեսումներ է արել «Բավարիայի» տրանսֆերային ապագայի մասին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:
ԱՄՆ-ի արդարադատության և կրթության նախարարությունների համատեղ նամակով չեղարկվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ՝ԱՄՆ-ի դպրոցներում զուգարաններից ազատ օգտվելու վերաբերյալ հրահանգը, համաձայն որի տրասնգեդներ ուսանողները կարող էին դպրոցներում օգտվել իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող զուգարաններից:
Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացան «Հայկյան» հատուկ մրցանակի:
«Եթե Վլադիմիր Կլիչկոն հոգեպես կենտրոնացած լինի, ապա ոչ ոք նրան չի կարողանա հաղթել: Վլադիմիրը շատ լավ տեխնիկա ունի, ֆիզիկապես գերազանց պատրաստված է, նա տիրապետում է շատ ուժեղ հարվածի, բայց նա մեկ մեծ թերություն ունի: Հաճախ նա բավարար կենտրոնացած չի լինում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի:
«Ընտրությունները միայն քվեարկությունը չէ. մեր բոլոր ջանքերը միտված են հատկապես քարոզարշավին և քվեարկության օրվան, բայց պետք է հաշվի առնել, որ, եթե անգամ քվեարկության օրն ամեն ինչ իդեալական է լինում, դա չի նշանակում, որ ընտրություններն իդեալական են եղել: Նկատի ունեմ, որ 4-5 տարի շարունակ գործող իշխանություններն իրենց վերահսկողության տակ եղած լրատվամիջոցներով լվացել են մարդկանց ուղեղները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
2016թ-ին` ոչ մի լումա, 2017-ին` 550 միլիոն դրամ: Հրատապ ծրագիրը վերսկսվեց մեկ տարվա ընդմիջումից հետո:
«1992-ի փետրվարի 25-26-ը, մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Բալկան յան տարածաշրջանի վրա, զոհվեց Խոջալուի 161 բնակիչ։ Դա ղարաբաղյան պատերազմի մի դրվագ է միայն: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած տարածք է, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր պայքար է մղում անկախության պահանջով»։
2016 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 21 տոկոսով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը հորդորեց, որ ընտրություն կատարելիս քաղաքացին ուշադրություն դարձնի կուսակցությանը՝ արդյոք այդ ուժին ուզո՞ւմ է տեսնել քաղաքականության մեջ, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրացուցակները ոչ միայն տարածքային են, այլև թաղային:
Հուլիսին կկայանա Չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Այս տարի խաղարկության շրջանակներում տեղի կունենա Էլ Կլասիկո: Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կխաղան հուլիսի 29-ին Մայամիում:
կարկադե թեյը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն պարունակում է նյութեր, որոնք կարևոր նշանակություն ունեն սիրտ-անոթային համակարգի առողջության համար։ Թեյը շատ օգտակար է նաև մաշկի երիտասարդության պահպանման համար։
«Ռանիերիի կարգավիճակը՝ որպես «Լեսթերի» պատմության ամենահաջողակ մարզիչ, հարցեր չի առաջացնում: Բայց ընթացիկ մրցաշրջանի արդյունքները սպառնալիքի տակ են դնում ակումբի դրությունն ԱՊԼ-ում, և ղեկավարությունը մարզչի փոփոխության անհրաժեշտություն զգաց: Որոշումն անխոս տանջալից է, բայց այն լավագույն ձևով է համապատասխանում ակումբի շահերին»,- ասվում է Անգլիայի չեմպիոնների հայտարարության մեջ:
«Մենք ունենք գալիք սերունդների միջև կապերի հաստատման խնդիր և պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաև վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չի եղել որևէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,-շեշտել է Կարեն Կարապետյանը: