Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին ապաստանի հայցի մերժում ստացած անձանց թիվը կազմել է 41 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այդ թվում 16-ն Իրաքի, իսկ 13-ն Իրանի քաղաքացիություն ունեցող անձինք են եղել:
«ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը»։
Պաշտոնական Բեռլինը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մոտեցման մասին: Ապրիլյան պատերազմի օրերին չուշացավ այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերի հայտարարությունն այն մասին, որ ուժի գործադրումն անընդունելի է եւ չի կարող խնդրի լուծում դառնալ: Այսպիսով, Գերմանիան եւս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը:
Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նախկինում իշխանության շարքերը համալրած քաղաքական գործիչներին, ովքեր գալիք ընտրություններում հանդես են գալու ընդդիմադիր դաշտում, դժվար է լինելու աշխատել տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողքին:
Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Զոլաքար գյուղի 5 բնակիչներ:
Կարիկը «Կարմիր սատանաների» կազմում է 2006 թվականից: Մայքլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 301 հանդիպում, խփել է 17 գոլ և հաղթել է 2007-08 Չեմպիոնների լիգան:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու գործընթացը տնտեսական աճին նպաստող գործոն է համարում:
Փախուստի պահին բնակարանագողերից մեկը բռնվեց: Կարճ ժամանակ անց եռյակը վնասազերծվեց:
«Եղիսեն նկարում է միայն տղամարդկանց դիմանկարներ, այն մարդկանց, որոնց մեջ նա լուսավոր և հետաքրքիր մի բան է տեսնում: Նա սիրում է նկարել մեր մեծերին՝ Արամ Խաչատրյան, Շիրազ, Առնո Բաբաջանյան… Հետաքրքիրն այն է, որ նա Արամ Խաչատրյանին ներկայացնում է՝ որպես զորավար: Շատ է սիրում լսել Արամ Խաչատրյան: Սիրում է նկարել Աստվածաշնչյան կերպարներ»,- նշում է Եղիսեի մայրը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցով մինչ օրս 18 բնակարան է նվիրաբերվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Իրան-Հայաստան հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ և նրանք երբեք այնքան խնդիրներ չեն առաջացրել ինչպես Իրանի հարաբերություններն իր մյուս հարևանների հետ:
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թ-ին կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:
«Համենայն դեպս, ձևավորված նախընտրական դաշտ արդեն ունենք: Կարծում եմ՝ ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի իր լծակները, իր ընտրազանգվածը, որին դժվար թե հավակնեն այլ քաղաքական ուժեր: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը փորձելու են աշխատել, այսպես կոչված, համակարգային ընդդիմության դաշտում և մրցակիցներ են լինելու»:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ներկայում համալսարանները, միջգերատեսչական, երկկողմանի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող համաձայնագրերով, ուսանողներին սովորելու հնարավորություն են տալիս ռուսաստանյան, եվրոպական, ամերիկյան համալսարաններում:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք քաղաքական պլատֆորմը այս փուլում դաշինքային համագործակցության մեջ չի մտնի Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հետ:
«Հաջորդ տարի արդեն կարտոֆիլի արտադրությունը կպակասի և Հայաստան կներկրվի թուրքական կարտոֆիլը, որի փորձն արդեն եղել է: Իմիջիայլոց, կա վարչապետի խիստ հանձնարարականը, որ այդ շուկան վերահսկվի»:
Եվրոպական միությունը շարունակում է լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:
Մանանեխն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև ժողովրդական բժշկության մեջ։ Այն օգնում է ազատվել ջղաձգումներից, մանանեխով վաննաներն օգտակար են արթիտի, մեջքի ցավերի դեպքում։ Բացի այդ, մանանեխն արդյունավետորեն պայքարում է մրսածության նշանների դեպքում։
Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո Մարադոնայի բարեկամն ավելի շատ ժամանակ է անցկացնում պահեստայինների նստարանին, ինչը նրան չի բավարարում: Այն դեպքում, եթե մինչև ամառ իրավիճակը չփոխվի, արգենտինացին կհեռանա Մանչեսթերից:
Փետրվարի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (տղամարդ) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն և ֆինանսների նախարարություն:
Հայաստանից մի խումբ ճարտարապետներ ներկայացրել են Իժևսկում բնակելի թաղամասի շինարարության ու հարդարման իրենց ճարտարապետական կոնցեպցիան, հայտնում է rusarminfo-ն։
Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:
Հակառակորդի արձակած կրակոցից փետրվարի 6-ին մահացու հրազենային վիրավորում է ստացած ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: